«Սահար». Ադրբեջանն անօրինական Արաքս գետից նախատեսվածից ավելի շատ ջուր է վերցնում. Իրանցի գյուղատնտեսները բողոքում են
Ադրբեջանն անօրինական Արաքս գետից նախատեսվածից ավելի շատ ջուր է վերցնում. Իրանցի գյուղատնտեսները բողոքում են:
Այդ մասին նշված է իրանական «Սահար» հեռուստաալիքի կայքում:
Համաձայն տեղեկատվության՝ Իրանի հյուսիսային Արդեբիլ նահանգի Փարսաբադ գյուղի բնակիչները «Սահար»-ի լրագրողի հետ զրույցում իրենց դժգոհությունն են հայտնել, որ Ադրբեջանն անօրինական Արաքս գետից նախատեսվածից ավելի շատ ջուր է վերցնում:
«Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրված պայմանագիրը նախատեսում է կողմերի՝ ջրից օգտվելու իրավունքները, սակայն, Ադրբեջանի կառավարությունն անօրինական ջրանցքներ է կառուցել, և նախատեսվածից ավելի ջուր է վերցնում, ինչի հետևանքով նվազում է իրանցի ֆերմերներին հասանելիք ջրի ծավալները՝ վնասներ պատճառելով գյուղատնտեսությանը»,-նշված է իրանական աղբյուրում: