Կանադայում պայքարում են էվթանազիան արգելող օրենքի դեմ
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի դատարանը Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել օրենքը, որը արգելում է էվթանազիան: Դատարանն այս որոշմանն է հանգել այն բանից հետո, ինչ քննել է մահացու հիվանդ 64-ամյա Գլորիյա Թեյլորի գործը:
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ դատավոր Լինի Սմիթը թույլ է տվել բժիշկներին կյանքից զրկել կնոջը` վճռելով, որ կանադական այդ օրենքը խախտում է ծանր հիվանդ մարդկանց իրավունքները, որոնց ֆիզիկական վիճակն այնքան վատ է, որ նրանք անգամ սեփական ուժերով չեն կարողանում ինքնասպան լինել: Բացի այս, դատավոր Սմիթը, շեշտելով, որ կանադական այդ օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը դիմել է խորհրդարանին, որպեսզի մեկ տարվա ընթացքում օրենսդիրը համապատասխան փոփոխություններ դրանում կատարի:
Ըստ դատարանի որոշման, տիկին Թեյլորը կարող է կյանքից հեռանալ բժիշկների միջամտությամբ, սակայն միայն այն բանից հետո, ինչ կիրականացվեն անհրաժեշտ մի շարք գործողություններ: Մասնավորապես, բժիշկները պետք է ծանոթացնեն նրան հիվանդության ախտորոշմանը, ընթացքին, տեղեկացնեն իր հիվանդությունից գոյություն ունեցող դեղամիջոցներին ու դրանց հնարավորությունների մասին: Իսկ բացի այս նրան պետք է մատուցվի նաև հոգեբանի ծառայություն:
64-ամյա Թեյլորը կանադացի հինգ հայցվորներից էր, որոնք պահանջում էին դատարանում չեղյալ համարել էվթանազիան արգելող օրենքը: Բժիշկները կանխատեսում էին նրա մահը դեռևս 2010թ-ին, բայց հիվանդության ընթացքը դանդաղել էր և 2012թ-ի դրությամբ նա պարզապես չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել` միայն սայլակով, իսկ սնունդն ընդունում է հատուկ սարքավորման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա