Ծառուկյանը հանդիպել է Օսկանյանի հետ
Ինչպես օրեր առաջ Panorama.am-ի հետ զրույցում հավաստիացրել էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` արտերկրում գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետևում է «Սիվիլիթաս» հիմնադրամի և Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող իրադարձություններին և վերադառնալուն պես անձամբ կհանդիպի Վ.Օսկանյանի հետ: Այդ հանդիպումն արդեն կայացել է, ինչի մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրությունից.
«Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր արտերկրում: Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո նա հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ:
Վերջինս Գագիկ Ծառուկյանին ներկայացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ ևս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերը իր կուսակից ընկերների իրավունքների և շահերի պաշտպանության համար:
ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների և բազմակարծության հաստատման գործում բարձր է գնահատում «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը:
Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների և փաստաբանների խումբ»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան