Պատգամավորը դեռևս հունից դուրս չի եկել
«Շրջանառվող լուրերի համաձայն, օրերս բավականին հայտնի խաղատներից մեկում բավականին լուրջ գումար է տանուլ տվել ԱԺ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: Հարցի կապակցությամբ թերթը պարզաբանում է խնդրել հենց Գրիգոր Մարգարյանից, ով էլ պատասխանել է. «Չհասկացա, էս ի՞նչ հարցեր եք տալիս պատգամավոր մարդուն: Այ քեզի բան: Ես կազինոյից էնքան հեռու եմ, ինչքան որ դու: Էս կարող ա տեղը չեք բերում, թե պատգամավորի գործը ո՞րն ա: Ախր, տենց բաներ մի արեք, մենք էլ մարդ ենք ու կարանք հունից դուրս գանք, չէ՞»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները