Էլինա Դանիելյանն այսօր կխաղա Նադեժդա Կոսինցևայի հետ
Կազանում ընթացող կանանց շախմատի «Գրան պրիի» 5-րդ տուրում Էլինա Դանիելյանը միավորը կիսեց Չմիլիտեի հետ և այժմ 3,5 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում Աննա Մուզիչուկի հետ: Վերջինս հաշվետու տուրում առավելության հասավ Բեթուլ Յիլդիզի նկատմամբ:
Լահնոն, Կոներուն, Չմիլիտեն և Ն. Կոսինցևան 3-ական միավորով կիսում են 3-6-րդ տեղերը: Ստեֆանովան վաստակել է 2,5, Յիֆանը, Կոստենյուկը և Գալյամովան` 2-ական, Տ. Կոսինցևան` 1,5, Յիլդիզը` 1 միավոր:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Նադեժդա Կոսինցևայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա