«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն ազատվել է աշխատանքից
Մոտ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատված «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանի ազատման հրամանը երեկ պաշտոնապես ներկայացվել է հեռուստաընկերության աշխատակազմին. Այս մասին գրում է «Հրապարակը»: Ըստ «Կենտրոնի» աշխատակիցների, ազատման պատճառը բազում դժգոհություններն են եղել վերջինիս աշխատանքից, այդ թվում` ֆինանսատնտեսական չարաշահումների հետ կապված մեղադրանքները, որոնք աշխատակազմից ոմանք ներկայացրել են Գագիկ Ծառուկյանին, և վերջինս էլ կտրուկ որոշում է կայացրել: Նրան փոխարինող առայժմ չի նշանակվել: «Բոլորն իրենց գործն անում են»,- բացատրել են հեռուստաընկերությունից: «Այստեղ ոմանք հույս ունեն, որ Ադումյանը միայնակ չի հեռանալու` իր հետ այլ անձանց էլ է տանելու»,- նշում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները