Սամվել Նիկոյանը պաշտոն չստացավ
Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը նոր կառավարությունում նախարարի պորտֆել չի ստանա և կմնա ԱԺ-ում` որպես շարքային պատգամավոր: Այս մասին հայտնի դարձավ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո: «Հայկական ժամանակը» գրում է, որ դեռ պատգամավորի մանդատը ստանալու օրը ԿԸՀ-ում Նիկոյանը ասել էր, թե հնարավոր է` կառավարությունում պաշտոն զբաղեցնի: «Այս ընթացքում ՀՀԿ շրջանակներից արտահոսք եղավ, որ նա, հավանաբար, բնապահպանության նախարար կնշանակվի: Հետո խոսվում էր, թե կարող է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար կամ էլ քաղաքաշինության նախարար դառնա: Համենայնդեպս, մինչև երեկ ՀՀԿ-ականները վստահ էին, որ Նիկոյանը նախարար է դառնալու: Երեկ, երբ հայտնի դարձավ, որ չի դառնալու, բոլորի առաջին արձագանքը սա էր. «Քցեցին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները