Իրանական կայք. Թուրքիան վերածվել է հակաիրանական անջատողական ուժերի կենտրոնի
Թուրքիան վերածվել է հակաիրանական անջատողական ուժերի կենտրոնի:
Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցներն իրենց հրապարակումներով ջանում են օրինականացնել շուրջ մեկ ամիս առաջ այդ երկրում ստեղծված «Իրանական Ազարբայջանի թյուրքերի խորհուրդ» կոչվող կառույցի գործունեությունը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած պարբերականներից մեկը՝ «Թըդեյ Զամանը», վերջերս թողարկել է բացահայտ սուտ և խեղաթյուրված տեղեկատվություն՝ «Իրանական Ազարբայջանի թյուրքերի խորհուրդը» ներկայացնելով որպես իրանցի թյուրքախոս ազարիների ներկայացուցչի:
«Թեև Թուրքիայի հակաիրանական անջատողական գործողությունները ներկայացվում են որպես անկախ ուժերի գործունեություն, սակայն իրականում դրանք գործում են Բաքվի և Անկարայի ցանկությամբ. Այդպիսի ծրագրերն անմիջականորեն կապված են Ադրբեջանի հակաիրանական թշնամական քաղաքականության և Թուրքիայի՝ «Նոր օսմանների» գաղափարախոսության հետ»,-նշված է իրանական աղբյուրում:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանական կայք. Թուրքիան «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսով առաջկցում է Իրանի անջատողական ուժերին
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարգևատրում են հակաիրանական անջատողական կառույցների ներկայացուցիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին