Ռուսական խոհարարական կայքում տեղ գտած «Лаваш бакинский»-ին «զտարյուն հայկական է»
Ռուսական «Едим дома» խոհարարական սոցիալական կայքում տեղադրվել է «Лаваш бакинский» անունով մի բաղադրատոմս: Ծանոթանալով այդ բաղադրատոմսին, պարզ դարձավ, որ այն «Ղարաբաղի այցեքարտ դարձած» նույն «ժինգյալով հաց»-ի բաղադրատոմսն է: Նշենք, որ ռուսական կայքում տեղ գտած այս «ապատեղեկատվությունը» սոցցանցերում դարձել է բուռն քննարկման առարկա:
««Ժինգյալով հացը մաքուր հայկական է, զտարյուն հայկական է: Այն Ղարաբաղում ու Սյունիքում պատրաստվող հացատեսակ է»,- պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե հիմնականում ո՞ր տարածքներին է բնորոշ այս հացատեսակը և ի՞նչ ակունքներ ունի, ասաց «Հայ խոհարարակական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Նա նաև ավելացրեց, որ ամիսներ առաջ Վրաստանում կազմակերպված էր կերակրատեսակներին նվիված միջոցառում, որի ժամանակ մի թուրքի ինքն է ցույց տվել, թե ինչպես են պատրաստում ժինգյալով հաց, թեև հետո փորձել ու չի ստացվել: «Նրա պետությունը պարտադրել էր, առանց ցույց տալու թե ինչպես, պատրաստել ժինգյալով հաց»,- ասաց Ս. Մամուլյանը` ընդգծելով, որ ժինգյալը կանաչու տեսակ է, որը աճում է միայն Ղարաբաղի, Սյունիքի տարածքում:
Ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանն էլ ասաց, որ ժինգյալով հացը ղարաբաղյան խոհանոցում տարածված տարբեր կանաչատեղենով (7 տեսակ) լցոնված կարկանդակ է: «Խոհանոցի մասին խոսելիս, խոսում ենք ազգագրական նյութերով, որոնք 19-րդ դարի վերջին նյութերն են: Ժինգյալով հացը Ղարաբաղի խոհանոցի անբաժանելի մասին է, այսօր գնալով ավելի շատ բրենդային կերակրատեսակի է վերածվում` հանդիսանալով Ղարաբաղի այցեքարտը»,- ասաց ազգագրագատեը: Նա նշեց, երբ անցյալ տարի Ռուսաստանում հայկական մի կազմակերպություն ժինգյալով հացի փառատոն էր կազմակերպել` ներկայացնելով ղարաբաղյան խոհանացը, առանցքում ունենալով ժինգյալով հացը, ադրբեջանական կայքերը քննադատաբար մոտեցան, թե հիմա էլ խոհանոցն են յուրացնում: «Արդեն տարիներ շարունակ կոնֆլիկտը բացի ռազմական դաշտից, տեղափոխվել է մշակութային ու խոհանոցային դաշտ»,- ասաց նա:
Խոհանոցը ոչ նյութական մշակութային արժեք է: Դրա հնարահռչական, տարածման ու իրազեկման ուղղությամբ, եթե պետությունը գտնում է, որ ունի որոշակի պարտավորություններ, ըստ Ռ. Ծատուրյանի, պետք է իրականացնի քաղաքականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում