ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը ժամանակավորապես դադարեցնում է իր անդամակցությունը ԲՀԿ-ին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը տարածել է հայտարարություն.
«Սպորտը որևէ կապ չունի քաղաքականության հետ: Երբ հայ մարզիկները դառնում են Եվրոպայի, աշխարհի մեդալակիրներ, օլիմպիական խաղերի մեդալակիրներ մենք բոլորս հպարտանություն ենք զգում` անկախ մեր կուսակցական պատկանելիությունից:
Գաղտնիք չէ, որ մարզաշխարհի մեր վերջին տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ և աջակցությամբ: Ես, որպես կոմիտեի քարտուղար քաջատեղյակ եմ արված և կատարվող աշխատանքներին:
Նշանակվելով սպորտի նախարար, ես ժամանակավորապես դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այս նշանակումը զուտ մարզական է և որևէ կապ չունի կուսակցության հետ:
Մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ ցանակացած պահի երբ Գ. Ծառուկյանը կամ երկրի նախագահը դժգոհ կլինեն իմ աշխատանքից ես անմիջապես հրաժարականի դիմում կներկայացնեմ, կվերադառնամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքեր ու կշարունակեմ իմ կուսակցական գործունեությունը»:
Նախորդող նորություն` Գործադիրի կազմը հայտնի է. ՀՀ նախագահը նշանակել է կառավարության անդամներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում