Արդյոք ովքե՞ր են. նոր նախարարներ

Այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց կառավարության նոր կազմը, որում եղել են նաև փոփոխություններ: Առողջապահության, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության հարցերի գերատեսչությունները այսուհետ ղեկավարելու են նոր նախարարներ: Նախքան իրենք իրենց գործով հանրությանը ներկայանալը, մենք ներկայացնենք, թե ովքեր են նրանք ու ինչ անցած ճանապարհ ունեն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար է նշանակվել Գագիկ Բեգլարյանը: Ծնվել է 1964թ. հունվարի 1-ին Երևանում: 1971-1978 թթ. սովորել է Երևանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում, 1978-1981 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։ 1981-1985 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և ստացել տնտեսագետի որակավորում:
1985-1987թթ. ծառայել է բանակում, զորացրվելուց հետո աշխատել է տնտեսության տարբեր ոլորտներում: 1993թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր: 2002թ. ընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։ Վերընտրվել է 2005-ին և 2008-ի սեպտեմբերի 28-ին։ 2004թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով, արժանացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչման։ Կենտրոն համայնքի մտավորականների «Նարեկ» ակումբի պատվավոր նախագահն է։ 2009թ. մարտի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ: 2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ: 2006թ. Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։ 2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Արտեմ Ասատրյանը: Ծնվել է 1972թ. մայիսի 23-ին, Երևան քաղաքում:
Կրթություն
1979-1989 թթ. – ավարտել է Երևանի թիվ 194 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով,
1989-1994 թթ. – ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում՝ էկոնոմիկայի պետական կարգավորում մասնագիտացմամբ:

1995-97 թթ. - սովորել է ՀՀ Պետական Կառավարման ակադեմիայում՝ ստանալով պետական ծառայողի որակավորում՝ պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտացմամբ:
2000-2003թթ. - սովորել է ՀՀ Պետական Կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայում և Հայաստանի Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում և պաշտպանել թեկնածուական թեզ՝ «ՀՀ կենսաթոշակային ապահովության հիմնախնդիրները աղքատության հաղթահարման գործում» թեմայով՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Մասնագիտական վերապատրաստում է անցել Հարվարդի Համալսարանում (ԱՄՆ), Համաշխարհային Բանկի ինստիտուտում, ինչպես նաև Շվեդիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Իսրայելի, Բուլղարիայի և Ուկրաինայի մի խումբ կրթական հաստատություններում:
Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, վերլուծությունների, հետազոտական աշխատությունների:
Աշխատանքային գործունեությունը
1998թ. հունվարին աշխատանքի է անցել ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամում` որպես բաժնի պետ: 1998թ. դեկտեմբերին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ և աշխատել այդ պաշտոնում մինչև 2006թ-ը: 2006-2007թթ. եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենը: 2007թ.-ից սկսած զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով մի շարք ռազմավարական ոլորտներ: 2011թ.-ի մարտից՝ համատեղության կարգով ղեկավարում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Արտեմ Ասատրյանը ղեկավարում է նաև Հայաստանի Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհուրդը: Նրա անմիջական ղեկավարությամբ մշակվել են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման, սոցիալական ապահովության քարտերի և անհատական հաշվառման համակարգերի ներդրումն ապահովող ռազմավարությունների, հայեցակարգերի, օրենքների, կառավարության որոշումների նախագծեր և այլ կարևոր փաստաղթեր:

Այլ տվյալներ

1994 - 1995թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայատանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Արդյունավետ կառավարման համար արժանացել է նաև ՀՀ Վարչապետի հուշամեդալի, բազմաթիվ մրցանակների և շնորհակալագրերի: 2004թ. մայիսին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Դերենիկ Դումանյանը: Ծնվել է 1953թ. հունվարի 1-ին Երևանում: 1960-1970 թթ. սվորորել է Երևանի թիվ 94 միջնակարգ դպրոցում, 1972-1978 թթ.` Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1978-1979 թթ. Երևանի «Մալաթիա-Սեբասիտա» կլինիկա և Հոկտեմբերյանի շրջանային կենտրոնական հիվանդանոց՝ ինտերնատուրայում։

1970-1971 թթ. աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում՝ ցրիչ,1971-1972 թթ.` Երևանի տրիկոտաժի թիվ 2 ֆաբրիկայում՝ բանվոր, 1979-1984 թթ.` Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1984-1985 թթ.` Երևանի թիվ 19 պոլիկինիկայում՝ գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, 1985-1986 թթ.` Երքաղգործկոմի առողջապահության բաժնում՝ բժիշկ-տեսուչ, 1986-1992 թթ.` ՀԽՍՀ Նախարարների խորհուրդի առողջապահության և սոցիալական ապահովության բաժին ավագ ռեֆերենտ, գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի վարիչի պաշտոնակատար:
1992-1997 թթ. Դ. Դումանյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ, 1997-2011 թթ. եղել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, գիտական խորհրդի նախագահ, Առողջապահության քաղաքականության և օրենսդրության ամբիոնի վարիչ: 2011թ. մարտի 4-ից նշանակվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, իսկ 2011թ. ապրիլի 30-ին ընտրվել է ԵՊԲՀ-ի ռեկտոր:

Այլ տվյալներ
1982թ.- Մոսկվա, Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ, ասպիրանտուրայի հայցորդ,
1987 թ. – Մոսկվա, Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ՝ պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
Ավելի քան 70 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ է:
1992-1994թթ. – ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՀՀ սահմանների համար մղվող մարտերին,
2005 թ.-ից բժշկական գիտությունների դոկտոր է, 2006-ից՝ պրոֆեսոր,
Կանխարգելիչ բժշկության և առողջապահության կազմակերպում 045 մասնագիտական խորհրդի նախագահն է:
ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է:
ՌԴ Բժշկա-տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ է:
2006թ.-ին պարգևատրվել է ՌԴ Բժշկա-տեխնիկական ակադեմիայի «Չիժևսկու» անվան ոսկե մեդալով: 2009թ.-ին՝ Ծովակալ Իսակովի անվան մեդալով:
1994 թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ անվանական պարգևով,
1998 թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով «1988 թ. երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար»,
2002 թ.՝ ՀՀ Առողջապահության նախարարության պատվոգրով,
2003 թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով,
2004 թ.՝ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով,
2005 թ.՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի պատվոգրով,
2006թ.՝ ՀՀ Նախագահի հրամանագրով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,
2010թ.` ԼՂՀ նախագահի հրամանագրով` «Երախտագիտություն» մեդալով,
2011թ.` ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։
Ունի բժշկական ծառայության պահեստի սպայի զինվորական կոչում:

Կուսակցական պատկանելություն
1998թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ 2001-2006թթ.-ին եղել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը։ 2005թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ է։ 2007թ.-ից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է։

Հասարակական, քաղաքական գործունեություն
2009թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար:
2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:
ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ է, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը:
Տավուշ հայրենակցական միություն» ՀԿ-ի նախագահն է:
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահն է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք որդի, չորս թոռնիկ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը: Ծնվել է 1981թ.մարտի 3-ին: Ավարտել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակագ դպրոցը: 1998 -2003թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում` ստանալով բժիշկ ստոմատոլոգ թերապևտի մասնագիտացում: 2003-2006թթ.` սովորել և ավարտել է նույն համալսարանի կլինիկական օրդինատուրան: Ունի ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորում: 2006-2008թթ. դասավանդել է Երևանի պետական բժշկական համալսարանում: 2006-2010թթ. սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտը՝ ստանալով մարզիչ մանկավարժի որակավորում: 1997-1999թթ. «Անի 90» ՍՊԸ-ում աշխատել է որպես ապրանքագետ: 2003թ. աշխատել է թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայում որպես բժիշկ-ինտերն: 2006-2009թթ. ԵՊԲՀ ֆիզդաստիարակության ամբիոնում աշխատել է որպես լաբորանտ: 2008-2009թթ. հանդիսացել է Երևան քաղաքի ավագանու անդամ՝ ընտրված Կենտրոն համայնքից: 2010թ. մարտի 1-ից մինչ 2012-ի հունիսի 15-ը զբաղեցրել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: 2006 թվականից մարտի 12-ից նախագահում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան: ՀՀ սպորտի վարպետ է, երկար տարիներ խաղացել է Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի և նորանկախ Հայաստանի միջազգային կարգի առաջին մրցավարն է: Պարգևատրվել է «Հրանտ Շահինյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» և պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալներով:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Անկուսակցական է:

ՀՀ քաղաքաշինության նախարար է նշանակվել Սամվել Թադևոսյանը: Ծնվել է 1959թ. հուլիսի 9-ին: Սովորել է Երևանի անասնաբուժական և անասնաբուծական ինստիտուտի Զոոինժեներական ֆակուլտետում (Ստացել է զոոինժեների մասնագիտություն), Տնտեսագիտության ֆակուլտետում (ստացել է տնտեսագետ-կազմակերպչի մասնագիտություն), Հայաստանի Պետական Ագրարային Համալսարանի «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետում (Հայցորդ, Գիտական աշխատության թեմա` «ՀՀ պետական բյուջեի եկամուտների օգտագործման բարելավման ուղիները»): 1984-1990թթ. աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայթռչնարդ» ԱԱԿ-ում` առաջատար հաշվապահ (1984-1987թթ), վերահսկողության բաժնի ավագ վերստուգիչ (1987-1990թթ), 1990 -1993թթ. Հայագրոարդ, «Հայանասնահամալիր» ԱԱԿ-ում` Վերահսկողության-վերստուգման ծառայության պետ (1990-1992թթ), Կոմերցիոն կենտրոնի տնօրեն (1992-1993թթ), 1993-1998թթ. ՀՀ պետական հարկային տեսչությունում` տեսչական վարչության գլխավոր պետական հարկային տեսուչ (1993-1994թթ), Շահումյանի հարկային տեսչության պետի տեղակալ (1994-1995թթ), Էջմիածնի հարկային տեսչության պետ (1995-1998թթ), Շենգավիթի հարկային տեսչության պետ (1998թ), 1999 -1999թթ.` ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Կազմտեսչական վարչության պետ, 1999 -2001թթ. ՀՀ պետական եկամուտների նախարարությունում` վերահսկողության վարչության պետ, 2001- 2007թթ.` ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտում` նախագահի տեղակալ (2001-2004թթ), նախագահի խորհրդական (2004-2007թթ), 2008թ-ից մինչ 2012-ի հունիս` ՀՀ վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ, 2012 հունիսից` ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավոր:

Կոչումներ
Հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդական
Մաքսային ծառայության գնդապետ

Հրապարակված գիտական աշխատություններ
«ՀՀ պետական բյուջեի եկամուտների օգտագործման բարելավման ուղիները» ատենախոսության շրջանակներում հրատարակվել է թվով 4 գիտական հոդված` նվիրված բյուջետային եկամուտների հավա-քագրման հիմնախնդիրներին

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ

Կուսակցական պատկանելությունը
Օրինաց Երկիր կուսակցության քաղ. խորհրդի անդամ

Նախորդող նորություն` Գործադիրի կազմը հայտնի է. ՀՀ նախագահը նշանակել է կառավարության անդամներին
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}