Ս. Մինասյան. Կառավարության այս կազմն ավելի քան կանխատեսելի էր
«Ես կարծում եմ, որ կառավարության այս կազմն ավելի քան կանխատեսելի էր և այն պահից, երբ պարզ դարձավ, որ կոալիցիան կազմված է լինելու երկու կուսակցությունից, հասկանալի էր, որ ՀՀԿ ներկայացուցիչները` գրեթե բոլորը, կպահպանեն իրենց պաշտոնները: Ընդհանրապես, ոչ կառավարության կազմում, ոչ էլ քաղաքականության մեջ լուրջ փոփոխությունների մենք ականատես չենք լինի»,- անդրադառնալով կառավարության ձևավորման խնդրին, Panorama.am-ին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Այլ հարց է, որ եթե ինչ-որ զարգացումներ արդեն աշնանը տեղի ունենան, ասենք նախագահական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն որոշի մտնել կոալիցիայի մեջ, այդ ժամանակ միգուցե մենք նոր պատկեր ունենանք: Եթե ոչ, ապա այդ կազմը գրեթե անփոփոխ կմնա մինչև նոր սպասվող նախագահական ընտրությունները»,- հավելեց քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները