Աշխարհի հնագույն ժայռապատկերները հայտնաբերվել են Իսպանիայում
Իսպանիայի 11 քարանձավներում հայտնաբերված ժայռապատկերները համարվում են Եվրոպայի տարածքում մինչ օրս հայտնաբերած ամենահին օրինակները: Ժայռերին պատկերված են եղել կարմիր կետեր, ձեռքի հետքեր, կենդանիների պատկերներ:
Պատկերված ձեռքը ավելի քան 37,3 հազար տարեկան է, նրա կողքի կարմիր կետը՝ 40,8 հազար տարեկան, հայտնում է BBC-ն: Ըստ հաշվարկների, պատկերների հեղինակները կարող է եղած լինեն ինչպես ժամանակակից մարդիկ(Homo sapiens), ովքեր հենց այդ ժամանակ են հայտնվել մայրցամաքում, նաև նրանց բարեկամները՝ նեանդերթալցիները, ովքեր Եվրոպայում շատ էին:
Առաջին տարբերակը նշանակում է, որ հոմո սապիենսները զբաղվել են նկարչությամբ Եվրոպայում հայտնվելուց անմիջապես հետո: Եթե պատկերները պատկանում է ներադերթալցիներին, ապա դա հնարավորություն է ընձեռում նրանց զարգացման գործընթացն էլ ավելի լավ պատկերացնել, ինչն էլ նշանակում է՝ նաև մարդկության պատմությունն ընկալելու համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ Եվրոպայում է հայտնաբերվել նաև հնագույն էրոտիկ ժառյապատկերը: Նկարներից մեկում պատկերված է շրջանագիծ, որը ենթադրում են, որ կանացի սեռական օրգաններ են: Նկարի 37 հազար տարեկան է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում