ԲՀԿ-ական գործարարները մտահոգված են իրենց ճակատագրով
«168 ժամի» տեղեկություններով, հրաժարական ներկայացրած ԲՀԿ-ական նախարարները նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս կայացած առանձնազրույցի ժամանակ նրան ակնարկել են, թե պատրաստ են դուրս գալ կուսակցությունից, եթե նախագահի կողմից հրահանգ լինի: Նույն տեղեկությունների համաձայն` կոալիցիային չմիանալու մասին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո կուսակցության գործարար պատգամավորները նույնպես միջնորդավորված ձևով ակնարկել են, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ են հեռանալ ԲՀԿ-ից: «ԲՀԿ-ական գործարարները մտավախություն ունեն, որ կարող են խնդիրներ ունենալ իրենց բիզնեսների հետ կապված: Սակայն, ըստ նույն աղբյուրների, Ս.Սարգսյանը նրանց թույլ չի տվել հեռանալ կուսակցությունից` խոստանալով, որ նրանց բիզնեսների նկատմամբ ոտնձգություններ չեն լինի»,- նշում են թերթի աղբյուրները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները