Իրավունք 13:01 17/06/2012

Չի կարելի դատական համակարգի հետ վերջնագրով խոսել. Արման Մկրտումյանն անդրադարձել է փաստաբանների բողոքին

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Փաստաբանների պալատի 500-ից ավել փաստաբանների գործադուլ-դատադուլի վերաբերյալ առաջին անգամ իր մեկնաբանություններն է տվել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը՝ պատասխանելով Panorama.am-ի թղթակցի հարցերին: Նշենք, որ հունիսի 16-ին Արման Մկրտումյանը մասնակցում էր Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի շենքի բացման արարողությանը և այդ առիթն օգտագործելով մի քանի հարց ուղղեցինք Վճռաբեկ դատարանի նախագահին:

Ինչպես խոստացել էինք, այսօր ներկայացնում ենք Արման Մկրտումյանի պատասխանները Panorama.am-ի հարցերին:

-Փաստաբանները հիշում էին, որ դառնալով Վճռաբեկ դատարանի նախագահ, դուք այցելել եք իրենց, ասել, որ իրենց խնդիրները հասկանում եք և կաշխատեք իրենց հետ, նաև տարակուսած էին, որ այժմ այդպես չէ: Եվ երկրորդը` իրենց նամակ-հայտարարության մեջ փաստաբանները նշում էին, որ Վճռաբեկ դատարանի որոշումները պատճառաբանված չեն, իսկ նիստերն էլ արձանագրություն չունեն և բողոքների մեծ մասը վարույթ չի ընդունվում: Ինչպե՞ս եք, դա մեկնաբանում:

- Այդ հարցը մի քանի հարցերից է բաղկացած, եթե համբերություն ունեք, կարող եմ ներկայացնել: Նախ շատ լավ է, որ հենց իրենք ասում են, որ պարոն Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի նախագահ կարգավիճակով որևէ խնդիր չի ունեցել այդ հիսուն մետրը (նկատի ունի Վճռաբեկ դատարանից մինչև Փաստաբանների պալատ տարածությունը- հեղինակ) անցնել, գալ Փաստաբանական պալատ, նստել, զրուցել, քննարկել բազմաթիվ խնդիրներ: Այսինքն, գոնե դա ապացուցում է, որ մենք քննարկման հետ կապված որևէ խնդիր չունենք: Հիմա անցնենք հաջորդ հարցին, որոնց պատասխանելու համար պետք է մի փոքր նախապատմություն ներկայացվի, որ դուք, ինքներդ էլ պատկերացնեք, թե մենք անկախության այս քսան տարվա մեջ ինչ ստացանք ժառանգություն Սովետական միությունից և այսօր ինչ ունենք, ուր ենք եկել, հասել: Ընդամենը քսան տարի առաջ մենք ունեինք հինգ ատյանից բաղկացած դատական համակարգ` առաջին ատյան, հետո գերագույն դատարանի կոլեգիա, գերագույն դատարանի նախագահություն, գերագույն դատարանի պլենում, հետո` ԽՍՀՄ գերագույն դատարանի պլենում:

Երբ ՀՀ առաջին Սահմանադրությունն ընդունվեց, հռչակվեց դատական երեք ատյան ` առաջին ատյան, վերաքննիչ, այնուհետև` վճռաբեկ ատյան: Ի՞նչ էին անում այդ ատյանները. Առաջին ատյանը գործը քննում էր միանձնյա, հետո անհասկանալի ձևով վերաքննիչ ատյանը այդ նույն գործը նորից զրոյից քննում էր բայց արդեն երեք դատավորների կազմով, հետո վճռաբեկ դատարանը այդ նույն գործով քննում էր տվյալ դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը: Այսինքն, ստացվում էր, որ առաջին ատյանի դատարանները անիմաստ ատյան են, որովհետև բավարար էր երկտող նախադասություն` պահանջում եմ վերաքննություն, ներկայացնել վերաքննիչ բողոք, և Վերաքննիչ դատարանը այդ նույն գործը, առաջին ատյանի քննած գործը նորից քննում էր: Հիմա Եվրոխորհուրդը պահանջ է դրել` ասում են, որ արդարադատությունը իրականացվում է երկու ատյանով, ընդամենը երկու ատյան է պետք իրական արդարադատություն իրականացնելու համար: Այսինքն պահանջ էր՝ կոնկրետ երկրում ստեղծել առաջին ատյանի դատարաններ, որոնք ըստ էության քննում են բոլոր գործերը կողմերի մասնակցությամբ, վկաներին փաստաթղթերը, փաստերը ուսումնասիրում են ու արդյունքում կայացնում են դատական ակտ: Եթե կողմերից որևիցե մեկը դժգոհ է այդ դատական ակտից, ապա ստեղծվեց երկրորդ` վերաքննիչ ատյան, որը վերաքննիչ բողոքի հիման վրա որոշում է առաջին ատյանի դատարանի կայացրած ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը:

Այդպիսով, բուն արդարադատությունը ավարտվեց: Այսինքն, միանձնյա դատավորը կայացրեց ակտ, իսկ վերաքննիչ դատարանում երեք դատավորներով կազմված խումբը որոշեց ճի՞շտ է այդ դատական ակտը, թե՞ ոչ: ԵԽ պահանջը երրորդ ատյանի դատարանի նկատմամբ հետևյալն է` ասում է երկիր, եթե դուք ցանկություն ունեք ստեղծել երրորդ ատյան, ապա այդ երրորդ ատյանը պետք է զբաղվի միմիայն ուշադրության արժանի գործերով: Այսինքն երրորդ ատյանը ստեղծվում է միայն ուշադրության արժանի գործերի համար: Ի՞նչ է նշանակում ուշադրության արժանի գործեր. դրանցով ստեղծվում է իրավունքի զարգացման խնդիր և որը նպաստում է օրենքի միատեսակ մեկնաբանությանը և կիրառմանը: Օրենքի միատեսակ կիրառության նպատակը այն է, որ եթե խուլիգանության հանցակազմ է, օրինակ Վայոց ձորում խուլիգանությունը այլ կերպ չհասկանան ու մեկնաբանեն, քան Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարանում: Եթե ձեռքբերման վաղեմության հարց է, ապա Երևանում, Սյունիքում կամ Իջևանում այլ ձևի լուծում չլինի, քան Սիսիանում: Նպատակը դա է: Մեր երկիրն էլ 2005-ի Սահմանադրական բարեփոխումների արդյունքում կատարեց ԵԽ պահանջները և ստեղծեց երրորդ ատյան նույն լիազորություններով ու առաքելությամբ, որն արտացոլված է այդ պահանջի մեջ: Այսինքն, երրորդ ատյանը զբաղվում է միմիայն այն գործերով, որոնք նպաստում են իրավունքի զարգացմանը և ուղղված են օրենքի միատեսակ կիրառությանը: Որո՞նք ենք դրա մեխանիզմները:

Քաղաքացիական, քրեական դատավարության և դատական օրենսգրքում սահմանվեցին այն հիմքերը, որոնց հիման վրա Վճռաբեկ դատարանը պետք է որոշի` այդ գործը ընդունո՞ւմ է վարույթ, թե՞ ոչ: Հիմքերից մեկը հենց ԵԽ պահանջն է` իրավունքի զարգացում, միատեսակ դատական պրակտիկա, երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշումներին հակասելը. եթե որևիցե դատական ատյան այնպիսի որոշում կայացնի, որը հակասում է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը, պետք է գործը ընդունի վարույթ և ասի` չէ՞ որ ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ այս բնույթի գործերը նախադեպ ունեցել են և պետք է այդ ակտը վերացվի, երրորդ հիմքը նյութական, դատավարական իրավունքի խախտումն է և վերջին հիմաքը` նոր երևան եկած հանգամանքները: Հիմա այդ հիմքերը ստեղծվել են և օրենքով ամրագրվել են ոչ թե փաստաբանների համար, դատախազների համար, այլ` Վճռաբեկ դատարանի համար: Այս հիմքերը Վճռաբեկ դատարանի համար են ուղենիշ:

Վճռաբեկ դատարանն է որոշում, թե այդ հիմքերից որ մեկով գործն ընդունի վարույթ: Հիմա տարեկան չորս հազար բողոք է ներկայացվում և քաղաքացիական, և քրեական գործերով, իսկ վճռաբեկ դատարանը կառուցված է քաղաքացիական ու քրեական պալատների նախագահներից ու երկու պալատի դատավորներից: Քրեական պալատում կա պալատի նախագահ և հինգ դատավոր, իսկ քաղաքացիական պալատում պալատի նախագահն ու տասը դատավորներ: Հիմա պատկերացրեք, որ տարեկան Վճռաբեկ դատարանը իր սահմանադրական առաքելությունը` նախադեպեր պատրաստելն ու ուղղություններ տալը, թողնի և այդ չորս հազար բողոքները հերթով բոլորը ընդունի վարույթ ու կայացնի որոշում: Դե, այսքանից հետո որակի մասին դուք ավելի լավ կասեք, քան ես: Նախ չի կարող այդպիսի բան լինել, որովհետև մենք ուղիղ կհակասենք ԵԽ պահանջներին: Խնդիրն այն է, որ բողոքի քանակից ու որակից կախված չէ, թե այդ բողոքը վարույթ կընդունվի՞, թե ոչ: Վճռաբեկ դատարանն է որոշում ընդունե՞լ վարույթ, թե՞ ոչ: Խոսքը այն նշած չորս հիմքերն են, որոնց հիման վրա Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունում, որպեսզի նպաստի օրենքի միատեսակ կիրառմանը: Վճռաբեկ դատարանի լիազորությունն է որոշել, արդյո՞ք բերված վճռաբեկ խորհուրդը արժանի է ուշադրության:

- Փաստաբանները, այնուամենայնիվ բողոքում են պարոն Մկրտումյան, ձեր կարծիքով, որևէ խնդիր չկա ու նրանք բողոքո՞ւմ են:

- Խնդիրներ միշտ կան և ոչ միայն դատական համակարգում, փաստաբանական համակարգում էլ, բոլոր համակարգում, այո, առաջին հերթին էլ դսատական համակարգում, խնդիրներ կան: Բայց այստեղ խնդիրը այն է, թե ինչպես ենք մոտենում այդ հարցին: Կարող ենք ասել, որ խնդիր կա և ոչ մի գործ չանենք: Այստեղ խնդիրը հենց այն է, որ պետք է յուրաքանչյուր օր գործ անել, քայլ առ քայլ այդ խնդիրները լուծել: Բազմաթիվ խնդիրներ ունեինք, որոնք լուծել ենք արդեն, օրինակ վերացրեցինք հավատարմագրված փաստաբանի ինստիտուտը. հիշում եք, ինչքան պրոբլեմային էր, ինչ կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում, մատչելի չէր Վճռաբեկ դատարանը բոլորին, այսինքն` հատուկ մարդիկ, մի քանի հոգի կարող էին վճռաբեկ բողոքով դիմել:

Հիմա յուրաքանչյուր խնդիր պետք է իր լուծումը ստանա: Վերջնագիր ներկայացնելը խնդիրը լուծելու ձևը չէ: Դատական իշխանությանը վերջնագրի ձևով չի կարելի դիմել: Խնդիրը պետք է ստանա իր լուծումը: Նաև զարմացա ինչի համար, որովհետև բոլոր այն հարցերը որ բարձրացնում էին օրենսդրական ճանապարհով լուծման անհրաժեշտության հարցեր էին: Հասցեատերն այլ էր: Վճռաբեկ դատարանը օրենսդրական փոփոխություն կատարելու իրավասություն չունի: Դուք գիտեք, որ իդեալական ոչինչ չկա, այդ թվում` օրենսդրությունը: Այսինքն կատարելագործման առումով մեծ աշխատանք կա: Ասում են խնդիր է, որ հիմքերն անորոշ է գրված, եթե անորոշ է նրանց համար, մեզ համար անորոշ չէ: Վճռաբեկ դատարանը շատ հստակ հասկանում է, թե ինչ առաքելություն է դրված Վճռաբեկ դատարանի առջև: Մեզ համար անորոշ չէ, եթե փաստաբանների համար անորոշ է, խնդրեմ, դիմեք համապատասխան մարմիններին օրենսդրական նախաձեռնություն կատարեն էլ ավելի կատարելագործեն այդ ձևակերպումները, որ որևիցե մեկի մոտ խնդիր չբարձրանա: Նորից եմ կրկնում, որ մեր գործելաոճի, մեր սահմանադրությամբ ամրագրված առաքելության որևիցե փոփոխություն ենթադրում է Սահմանադրության փոփոխություն: Նաև պետք է որոշվի, որ անտեսենք ԵԽ պահանջները և Վճռաբեկ դատարան ընդունենք անխտիր բոլոր գործերը, այդ ժամանակ պետք է վերադառնանք նախկին Գերագույն դատարանի հաստիքներին` 39 դատավոր: Բայց որակի վերաբերյալ…Յուրաքանչյուր ատյան ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը, յուրաքանչյուր ատյան իր գործով է զբաղվում: ԵԽ պահանջներն էլ երկու ատյան ապահովում է, էլ ի՞նչ եք ուզում: Այ դա ինձ շատ զարմացրեց. Փաստաբանների մեջ շատ որակյալ մասնագետներ կան, շատերին կուզենայի տեսնել դատական համակարգում ու հանկարծակի…այսինքն նրանց բողոքի իրական պատճառներն այլ տեղերում են:

-Այսինքն, ո՞ր տեղերում են:
 -Դա էլ վերջում կմտածենք` ասենք, թե չէ:

- Պարոն Մկրտումյան, Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը Panorama.am-ին տված հարցազրույցում պայքարի ավելի կտրուկ միջոցներ էր առաջարկել` օրինակ, տվյալ գործով դատավորներին կանչել քննարկման ու խարազանել: Ինչպե՞ս եք դրան վերաբերում:

- Եկեք անձերի վերաբերյալ գնահատականներ չտամ, որովհետև միշտ ավելի լավ է մարդ մի անգամ ընտանեկան դաստիարակություն ստանա, քան երեք դիպլոմ, կամ կոչում, կամ պաշտոն: Այդ հարցին ես կպատասխանեմ այսպես` Կառաուլովին հիշո՞ւմ եք, ռուս հայտնի լրագրող էր, որը բարձր պաշտոնատար անձանց հետ էր հարցազրույցներ վերցնում և բոլորը պատիվ ու հարգանք էին համարում, որ Կառաուլովը իրենց հրավիրում էր հարցազրույցի: Հրավիրում է Դմիտրի Ռոգոզինին հարցազրույցի, որի թեման է լինում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ և այլն, վերջում էլ հարցազրույցի ժամանակ ասում է, որ մինչ այդ իր հյուրն է եղել Վլադիմիր Ժիրինովսկին, և նա ձեր մասին հետևյալ բառերն է ասել, միացնում է վիդեոն, որտեղ Ժիրինովսկին Ռոգոզինի հասցեին ինչ ասեք, ասում է: Ասում է, որ Ռոգոզինը ՆԱՏՕ-ին է վաճառվել և այլ իրեն հատուկ բառերով ու շեշտադրումներով վիրավորում է Ռոգոզինին: Վերջինը ուշադիր լսում է ու երբ անջատվում է վիդեոն,ասում է խնդրեմ` դուք ունեք ժամանակ Ժիրինովսկու մասին խոսք ասելու իրավունք: Այ, իմ դուրը շատ եկավ Ռոգոզինի պատասխանը, դրա համար ուզում եմ ձեր հարցին այդ պատասխանը տալ` ներողություն, երբ դու գնում ես գազանանոց և օրինակ, հանդիպում ես կապիկին, որը վանդակի հետևում լեզու է ցույց տալիս, թքում է, չգիտեմ ինչ-որ բաներ ա անում, դու որևիցե պարտավորություն ունե՞ս նրան նույն բանով պատասխանելու: Ու դրանով ավարտվում է: Այ, այդ հարցին ես Ռոգոզինի բառերով կպատասխանեմ: Մենք որևիցե պարտավորություն չունենք և այդ մակարդակին իջնելու խնդիր չունենք:

- Փաստաբանական համայնքի և դատական իշխանության միջև, ըստ էության, ներքին հակամարտություն է սկսվել, ինչպե՞ս պետք է այն ավարտվի:

- Որևիցե հակամարտություն չկա արդարադատություն իրականացնողի` ի դեմս դատական իշխանության և արդարադատության իրականացմանը նպաստող, օժանդակող ինստիտուտների միջև: Եվ փաստաբանները, և դատախազները կոչված են նպաստել, օժանդակել արդարադատությանը: Դատարանի դերը, որը բխում է նաև մեր վարքագծի կանոններից, այն է, որ պետք է համբերատար լսի կողմերի փաստարկները, վերջում էլ շնորհակալություն հայտնի կողմերին կարծիք արտահայտելու համար, որովհետև դատավարության կողմերը ընդամենը կարծիք են հայտնում դատարանին, իսկ դատարանը շնորհակալություն է հայտնում փաստարկված կարծիքի համար: Իսկ խորհրդակցական սենյակից վերադառնալով, դատավորը հրապարակում է ոչ թե կարծիք, այլ դատական ակտ, որը բոլորիդ համար պարտադիր է կատարման: Ձերը ընդամենը կարծիք է դատարանին հասցեագրված, մենք շատ շնորհակալ ենք, ինչքան կարծիքը փաստարկված լինի, այնքան մեզ համար ավելի հեշտ օրինական, հիմնավորված դատական ակտ կայացնելու համար: Հիմա ո՞նց կարող է կարծիք ներկայացնողը, արդարադատության իրականացմանը նպաստողը և արդարադատություն իրականացնողի մեջ ինչ-որ կոնֆլիկտ լինել: Ոչ մի կոնֆլիկտ չի կարող լինել: Դատական համակարգը որևիցե մտավախություն չունի կարծիք լսելու, քննադատության ենթարկվելու, պատրաստ է միշտ հարցեր քննարկել: Բայց միայն թե չի կարելի մեզ հետ վերջնագրով խոսել, դա անընդունելի եմ համարում: Ընդհանրապես իշխանության հետ պետք չէ վերջնագրով, շանտաժի լեզվով, վախեցնելով խոսել:

Եթե այսպես շարունակվի, հացադուլն անխուսափելի կլինի. 540-ից ավելի փաստաբաններ դիմում են գրել Վճռաբեկի նախագահին

Պետք է դիմել կտրուկ միջոցների. Ռուբեն Սահակյանը փաստաբանների այս քայլից օգուտ չի տեսնում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:04
Խոշոր վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 26-ին, ժամը 22։35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աշտարակ...
Աղբյուր` Panorama.am
08:59
Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին մոտ 30 մեքենա է մնացել խցանման մեջ
Հունվարի 26-ին, ժամը 23։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքից...
Աղբյուր` Panorama.am
08:53
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:19
Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, ընտրություններում հավաքում է ձայների 87,6%-ը, բոլորին դեմ է քվեարկել 5.1%-ը
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, հանրապետության ղեկավարի ընտրություններում հավաքում է ձայների 87,6 %-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:55
Վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում է. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապազգային, ապապետական և  հակագիտական մտավարժանքներից ծնված...
Աղբյուր` Panorama.am
21:24
Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք
Մայր Աթոռից հայտնում են, որ հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:13
Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մшրմինը
Հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանասյանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Բաքուն արձագանքել է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի հանրապետության նախկին...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի համահայկական...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ըստ Փաշինյանի՝ նա հեծանիվ է քշում և սոխով ձվածեղ ուտում, որ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ. Միհրդատ Մադաթյան
«Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միրհրդատ Մադաթյանը գրում է. «Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանին թվում է, որ մի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լսե՛ք, հանգստացրե՛ք դուք նրան, նա կոչնչացնի Հայաստանը. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին
«Ես ինչ կապ ունեմ, մենք հազար կիլոմետր այն կողմ ենք ապրում... Ես ե՞մ այդ պատերազմը սկսել»,-Բելառուսում ընթացող ընտրությունների ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին Օսմանյան կայսրությունում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր էջում գրում է. «Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական...
Աղբյուր` Panorama.am
14:15
Խոշոր շղթայական ավտովթար՝ 7 մեքենայի մասնակցությամբ
Հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արսեն Ալեքսանյանը իր վարած...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
13:49
Փարիզը կոչ է արել Բաքվին դադարեցնել Նոր Կալեդոնիայում իրավիճակն ապակայունացնողներին աջակցելը
Ադրբեջանի հովանու ներքո մետրոպոլիայից անկախության կողմնակիցների կողմից միջոցառումների անցկացումը Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք)...
Աղբյուր` Panorama.am
13:32
Վերևին Լարսում Ավելի քան 500 հայկական բեռնատար է կուտակվել
ՌԴ Հյուսիսային Օսեթիայի երթևեկության կառավարման կենտրոնը տեղեկություն է տարածել Վերին Լարսի անցակետում կատակված բեռնատարների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:51
Մարդիկ պատասխանում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սոցիալական հարթակներում հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքել են նախօրեին հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։ «Հունվարի 26-ին ընտրատեղամասերը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}