ՄԱԿ. 800 հազար մարդ ստիպված է եղել լքել հայրենիքը
2011թ-ին ողջ աշխարհում 800 հազար մարդ ստիպված է եղել լքել իր հայրենիքը ու դառնալ փախստական: Այս մասին ասված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի տարեկան զեկույցում:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ 2011թ-ին աշխարհում 4.3 մլն մարդ ստիպված է եղել լքել իր տունը, սակայն մնալ հայրենիքում և այս տվյալները, ասված է զեկույցում, մտահոգիչ են:
Տարեկան այս թվերը աճ են արձանագրում, իսկ մտահոգիչն այն է, որ մարդիկ չեն կարողանում տարիներ շարունակ նոր բնակության վայրում հաստատվել:
Փախստականների գծով առաջատարը Աֆղանստանն է, այնուհետև Իրաքը, Սոմալին ու Սուդանը: