«Հայաստան» հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգի անվտանգությունը վստահվել է Սիմանտեք-ՎերիՍայն ընկերությանը
Ամերիկյան «Սիմանտեք-ՎերիՍայն»` Symantec-VeriSign ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Ապագա Թեքնոլոջիսը» արդեն երկրորդ անգամ երկու տարի ժամկետով անվճար ստանձնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգի անվտանգության ապահովումը:
Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից ու ավելացնում, որ ավանդական դրամահավաք միջոցառումներին զուգահեռ Հիմնադրամը նվիրատվություններ է ընդունում նաև առցանց (օնլայն)` Հիմնադրամի պաշտոնական www.himnadram.org կայքում տեղադրված DONATE ONLINE բաների միջոցով կամ այցելելով https://donate.himnadram.org/ կայքէջ:
«Շուրջ 2 տարի է, ինչ գործում է Հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգը, որն այս կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել նվիրատուների վստահությունը` անվտանգ ու հարմարավետ լինելու շնորհիվ: Շնորհակալություն ՙԱպագա Թեքնոլոջիսի՚ թիմին աջակցության համար»,- ասում է Հիմնադրամի ծրագրերի համակարգող Մագդա Մարկոսյանը:
Առցանց համակարգը հնարավորություն է տալիս նվիրատվություններ կատարել American Express, Visa, MasterCard, Discover, Diner’s Club, այս տարվանից նաև ARCA վիրտուալ քարտերից, բանկային հաշվեհամարներից, կամ PayPal վճարային համակարգի օգտատիրոջ հաշվեկշռից: Այս կերպ նվիրատվություններ կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել նվիրատուի անուն-ազգանունը, բնակավայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն և նվիրաբերվող գումարը:
«Նվիրատուները կարող են վստահ լինել, որ նվիրաբերված ցանկացած գումար կհասնի հասցեատիրոջը»,- վստահեցնում է «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության տնօրեն Միշել Դավուդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին