Լևոն Արոնյանի հաղթանակից օգտվեց Մագնուս Կառլսենը
Միխայիլ Տալի հուշամրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր պարտության մատնեց առաջատարին` Կարուանային: Մեր շախմատիստի հաջողությունից օգտվեց նորվեգացի Մագնուս Կառլսենը: Պարտության մատնելով Մաքշեյնին` նա հռչակվեց մրցաշարի հաղթող` վաստակելով 5,5 միավոր: Իսկ ահա ադրբեջանցի Ռաջաբովը խաղաղ դաշն կնքեց Նակամուրայի հետ և 5 միավորով հանգրվանեց երկրորդ տեղում: Լևոն Արոնյան իր ակտիվում ունի 4,5 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա