Ադրբեջանի շրջանավարտների 65 տոկոսը անբավարար գնահատական է ստացել
Ադրբեջանի ուսանողների ընդունելության գծով պետական հանձնաժողովը հունիսի 16-ին հրապարակել է այդ երկրի դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների արդյունքները:
«Ազադլիգը» հայտնում է, որ քննությունների արդյունքներով` միջնակարգ կրթության հիմքի վրա անցկացված ավարտական քննություններում աշակերտների 65 տոկոսն անբավարար գնահատական է ստացել: 9-րդ դասարանի հիմքի վրա ավարտական քննություններից «2» և «3» գնահատական է ստացել աշակերտների 82 տոկոսը: Քննությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ադրբեջանի դպրոցների շրջանավարտների գիտելիքների մակարդակը խայտառակ ցածր է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան