Գ. Մելիքյան. Առաջնային հարցը՝ դիպուկահարների խնդիրն է
«Առաջնային ձևով պետք է լուծում ստանա դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու խնդիրը: Ճիշտ է՝ Ադրբեջանն ամեն կերպ խույս է տալիս այս խնդրից, սակայն դրա լուծումը շատ կարևոր է»,- Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ սպասումներ կան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից և ի՞նչ առաջնային խնդիրներ կան, որոնք արագ լուծում են պահանջում, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքերով, դիպուկահարների դուրս բերելու մասին բազմիցս բարձրաձայնել են նաև համանախագահ երկրները՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության ճնշման ներքո այդ խնդիրը կստանա իր լուծումը: