«Կենգուրու»-ի 5 հաղթողները մարզերից են
Կրթության և գիտության նախարարությունում այսօր հյուրընկալվել էին «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողները` Աննա Վարդանյանը` Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ, Սերյոժա Դանիելյանը՝ Շիրակի մարզի, Գյումրու «Պրոգրեսե համալսարանական հենակետային դպրոց-վարժարանի աշակերտ, Տիգրան Կարախանյանը՝ Լոռու մարզի, Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ, Եվա Հունանյանը՝ Կոտայքի մարզի Պտղնիի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ և Էռնա Պետրոսյանը՝ Գեղարքունիքի մարզի` Մարտունու Մ. Շահումյանցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ։
Կրտսեր հաղթողները ստացել են նեթբուկեր, իսկ Էռնա Պետրոսյանը, ով նախորդ տարի ևս մրցույթի հաղթողներից էր, արժանացել է գլխավոր մրցանակին: Նա կմեկնի ք. Ամբուազ (Ֆրանսիա)՝ այնտեղ անցկացվող ամառային միջազգային ճամբարին մասնակցելու և մեր երկիրը ներկայացնելու համար:
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ողջունելով մրցույթի հաղթողներին` տեղեկացրել է, որ Հայաստանում արդեն չորրորդ անգամ է այս մրցույթն անցկացվում։ Նա նշեց, որ օլիմպիական շարժումը նոր ձևեր ու իմաստ է ստանում կրթության ոլորտում, որտեղ իր ուրույն տեղն ունի «Կենգուրունե։
«Այբե կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը նշեց, որ մասնակիցները մրցույթին շատ լուրջ են վերաբերում ու նախօրոք շատ լավ նախապատրաստվում են։
Նա տեղեկացրեց, որ այս տարի մրցույթին մասնակցել է մոտ 36 հազար երեխա` Հայաստանի և Արցախի 950 դպրոցներից.«Այս մրցույթի նպատակն այն է, որ երեխաների շրջանում սեր արթնացվի մաթեմատիկա առարկայի նկատմամբե։
ՀՀ կառավարության արտահերթ նիստից հետո երեխաների հետ հանդիպմանը հասցրեց ներկա գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա շնորհավորեց հաղթող երեխաներին ու լուսանկարվեց նրանց հետ։
«Առաջին աշխատանքային օրը սկսում եմ երեխաներին շնորհավորելով»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարը։
Նշենք նաև, որ Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը։ «Կենգուրու»-ն տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է ավելի քան 50 երկրում՝ մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան