Նանսենի այգու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ
Նանսենի այգում իրականացվող շինարարության վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ այգում կառուցվում է մեծ մարդասերի անունը կրող թանգարան: Հաղորդագրության մեջ մասնավորապես, նշվում է. «Նոր Նորքի 1–ին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում մեծ մարդասերի անվան թանգարանի շինարարության առիթով տարաբնույթ մեկնաբանությունների առիթով հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռ անցյալ տարի նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևանի քաղաքապետարանում քննարկվել է մայրաքաղաքում Նանսենի անվան թանգարան հիմնելու հարցը:
2012 թ մարտի 22-ին Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը քննարկել է Նոր –Նորքի 1-ին զանգվածում , Նանսենի անվան փողոցին հարակից՝ համանուն զբոսայգում, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի էսքիզային առաջարկը:
Զբոսայգում գողտրիկ մշակութային օջախ և թանգարան կառուցելու վերաբերյալ կողմ են արտահայտվել ճարտարապետական հանձնաժողովի բոլոր անդամները: Ավելին, ճարտարապետների գնահատմամբ՝ թանգարանը հետաքրքրություն և մշակութային աշխուժություն կմտցնի այգում: Թանգարանի պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է, նախագծողը՝ ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանը: Թանգարանը կառուցվում է անհատ բարերարների՝ Եսայան ընտանիքի միջոցներով՝ ոչ կանաչ տարածքի հաշվին, գոյություն ունեցող բետոնապատ հարթակի վրա:
Ավելացնենք, որ կառուցումից հետո թանգարանը որպես սեփականություն կհանձնվի Երևանի քաղաքապետարանին և կգործի որպես Երևանի քաղաքապետարանին պատկան մշակութային օջախ»:
Բախչինյան. Նանսենի թանգարանը կլինի 52 քմ մակերեսով, որևէ ծառ չի հատվի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա