Թողարկվելու է «Օդնոկլասնիկի» սոցցանցի անգլերեն տարբերակը
Ռուսական «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքը, որը պատկանում է «Mail.Ru Group» ընկերությանը, այսունհետ հասանելի է լինելու նաև անգլերեն տարբերակով: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, այժմ կայքից օգտվում են մոտ 229 երկրներում: «Միակ երկիրը, որտեղից մուտք չեն գործել կայք, դա Փիթքերն կղզիներն են: Այդ իսկ պատճառով որոշում ենք կայացրել թողարկել նաև կայքի անգլիալեզու տարբերակը», - հայտնել է «Mail.Ru Group»-ի մարկետինգի և ռազմավարական կապերի տնօրեն Ալեքսանդր Իզռյադնովը:
Նշվում է, թե անգլիալեզու տարբերակը կխթանի արտասահմայան շուկայում օգտվողների քանակի ընդլայնմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին