Հ. Աբրահամյան. Տնտեսագիտական համալսարանում անհրաժեշտ է բացառել կոռուպցիոն ռիսկերը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների և բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ:
Որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ` խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ քննարկել է նրանց առաջիկա ծրագրերն ու անելիքները: Ուսանողները խոսել են նոր նախաձեռնությունների մասին, ներկայացրին բուհի ընթացիկ խնդիրները:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԱԺ նախագահը, հետաքրքրվելով քննաշրջանի ընթացքով, ընդգծել է կրթական հաստատությունում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և համատեղ ջանքերով բացառելու անհրաժեշտությունը:
Հովիկ Աբրահամյանը ուսանողներին լավ սովորելու և գիտելիքները հարստացնելու կոչ է արել` հիշեցնելով, որ լավ մասնագետը պահանջված է միշտ: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը փորձառության լավ հնարավորություն համարեց գործատուների հետ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու` համալսարանի նախաձեռնությունը: ԱԺ նախագահը ուսխորհրդի անդամներին հորդորել է ակտիվ լինել նաև կրթական ծրագրերը, բարեփոխումները իրագործելու հարցում և լավ արդյունքի հասնելու համար համագործակցել բուհի ղեկավարության հետ:
Հ. Աբրահամյանն ապագա տնտեսագետներին տեղեկացրել է, որ սեպտեմբերից կսկսվի երիտասարդական նոր խորհրդարանի ձևավորումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան