ՍԹԱՐdiscount. ապրանքներ ինքնարժեքով և ինքնարժեքից ցածր
ՍԹԱՐ առևտրային ցանցը փոխում է (վերաֆորմատավորում) Կոմիտաս 49/9 հասցեում գործող իր սուպերմարկետի ձևաչափը, որն այսուհետ կանվանվի ՍԹԱՐ discount:
«Նոր» խանութի առևտրային տարածքը բաժանված է 2 մասի, որոնցից մեծը հատկացված է մեծ վաճառքի (распродажа) համար: Այստեղ ներկայացված են մոտ 9000 ապրանքային միավորներ` ինչպես սննդամթերք, այնպես էլ տնտեսական և կենցաղային ապրանքներ: Այս հատվածում ներկայացված բոլոր ապրանքները կտարբերվեն հատուկ կարմիր գնապիտակներով և, իհարկե, ցածր գներով:
Խանութի մյուս մասում ներկայացված է ցանցի հիմնական ապրանքատեսականին` մոտ 5 000 ԱՊՄ, ՍԹԱՐ առևտրային ցանցին հատուկ մատչելի գներով:
Ինչպես ցանցի մյուս սուպերմարկետներում, ՍԹԱՐdiscount-ում ևս կգործի ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագիրը, չնայած այն հանգամանքին, որ ապրանքների մեծ մասը վաճառվելու են ինքնարժեքով և նույնիսկ ինքնարժեքից ցածր գներով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են