Ավելի շատ ինտերնետ և ներցանցային խոսելաժամանակ` ՎիվաՍել-ՄՏՍ-ից
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր` կատարելագործված ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար: Այժմ բաժանորդներն ունեն փաթեթների ավելի լայն ընտրություն և ավելի շատ ինտերնետ և անվճար ներցանցային խոսելաժամանակ նախկին գնի դիմաց:
Մասնավորապես, այժմ կարելի է ակտիվացնել նոր` «inet 5» փաթեթը: Բացի այդ, 400 դրամի դիմաց տրամադրվող փաթեթը նախկին 20-ի փոխարեն ներառում է 25 ՄԲ, ինչպես նաև 25 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: «inet 200»-ի փոխարեն 2500 դրամով կարելի է ակտիվացնել «inet 250» փաթեթը, որը ներառում է 150-ի փոխարեն 250 ներցանցային րոպե: Եվ վերջապես «inet 1000» փաթեթի շրջանակում նախկին 500-ի փոխարեն տրամադրվում է 1000 անվճար ներցանցային րոպե:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Հիշեցնենք, որ ինտերնետ-փաթեթ կարելի է ակտիվացնել ուղարկելով *477*փաթեթի չափը# հրահանգը: Իսկ չօգտագործած ՄԲ-երն ու խոսելաժամանակը, ինչպես նաև փաթեթի վավերականության ժամկետը ճշտելու համար անհրաժեշտ է ուղարկել *477# հրահանգը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին