Արսեն Քարամյանը հրաժարական կտա՞
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել ու չի էլ պատրաստվում: Panorama.am-ի հարցադրմանն ի պատասխան, թե արդյոք ճիշտ են այդ մասին լուրերը, նա նախ` հերքեց դրանք, իսկ հետո էլ ավելացրեց. «Ժպիտով վերաբերեք այդ կարգի լուրերին: Ես շարունակում եմ պաշտոնավարել` ինչքան ուժ ու եռանդ ունեմ»,-մասնավորապես ասաց Ա.Քարամյանը:
Նշենք, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ, նոր նախարարի նշանակումը շատ մարդկանց սրտով չէ և առաջիններից մեկը, իբրև թե, ՀՀԿ-ական Արսեն Քարամյանն էր, որ հրաժարականի դիմում է պատրաստվում ներկայացնել: