Աշոտյանը հրաժեշտ է տվել Գերմանիայի դեսպանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեությամբ հայ-գերմանական կրթական համագործակցության ամրպանդմանը նպաստելու համար և վստահեցրել, որ այն կունենա շարունակություն:
«Մենք համոզված ենք, որ քաղաքական և հասարակական ինտեգրացիայի ամենարդյունավետ ճանապարհը կրթական ինտեգրացիան է՝ հատկապես միջբուհական համակարգում:Հայաստանի համար կրթական համակարգի միջազգայնացումը շարունակում է մնալ գերակա խնդիր: Եվրոպական կրթական տարածքում լիարժեք ներգրավվելու ճանապարհին Գերմանիան մեր կարևոր գործընկերներից է»,- շեշտել է նախարար Արմեն Աշոտյանը:
Դեսպան Շմիդթը իր հերթին կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարեփոխումների քաղաքականությունը՝ միտված եվրոպական, այդ թվում նաև Գերմանիայի կրթական համակարգի հետ համագործակցության ընդլայնմանը: Այս համատեքստում դեսպանը կարևորել է հատկապես Հայաստանի և Գերմանիայի բուհերի միջև համագործակցության զարգացումն ու նոր ծրագրերի նախաձեռնումը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյաննը Հանս-Յոխեն Շմիդթին հանձնել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագիր՝ հայ-գերմանական կրթական համագործակցության գործում ունեցած ավանդի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան