Ռ. Բաբայան. Մեզ մոտ օրենքով գողերը թելադրում են, թե ինչպես ապրեն մարդիկ
«Մեր հասարակությունն ապրում է օենքով գողերի օրենքներով: Մեզ մոտ օրենքով գողերը թելադրում են, թե ինչպես ապրեն մարդիկ»,-ասուլիսում նման կարծիք հայտնեց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` պատասխանելով այն դիտարկմանը, թե ինչո՞ւ են մտավորականները լռում, երբ «մի քանի հաստավիզներ «Հարսնաքար» ռեստորանի մոտ դաժանաբար ծեծել են երեք հոգու, մինչդեռ սեռական փոքրամասնությունների, կամ նմանատիպ այլ խնդիրների վերաբերյալ հարցերին անմիջապես արձագանքում են:
Նրա խոսքով, Հայաստանում թիկնապահներն աշխատում են քերական սկզբունքով:
«Թիկնապահը նա է, ով պահպանում է մարմինը: Մեզ մոտ թիկնապահները գողական ավտարիտետների պահպաններ են: Ահավոր դատապարտելի է: Այդ ռեստորանի տնօրենի արդարացումներն ավելի ահավոր են, քանի որ արդարացնում են իրենց արարքները: Լավ չեն պահել այդ մարդիկ իրենց, դուրս հանեիր ու կանչեիր ոստիկանություն: Բայց ոչ, այստեղ այլ սկզբունքներ են գործում. իմ թասիբին կպար, ես քեզ կոչնչացնեմ: Կրիմինալ աշխարհում է այդպես»,- ասաց արվեստագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները