«Բավարիան» ուզում է հրավիրել Գվարդիոլային
Մյունխենի «Բավարիան» մտադիր է Խոսեպ Գվարդիոլային հրավիրել` գլխավորելու թիմը: Այս մասին հաղորդում է գերմանական մամուլը:
Իսկ պլանն այսպիսին է. ակումբի հետ Յուպ Հայնկեսի պայմանագրի ժամկետը կլրանա 2013 թ.: Իսկ Խոսեպ Գվարդիոլան մեկ անգամ չէ հայտարարել, որ ցանկանում է մեկ տարի հանգստանալ ֆուտբոլից: Այլ կերպ ասած` 2013 թ. ամռանը նա պատրաստ կլինի վերադառնալ աշխատանքի:
«Բավարիայի» հետաքրքրությունն աբստրակտ չէ. ակումբի մարզական տնօրեն Քրիստիան Ներլինգերն արդեն հանդիպել է Գվարդիոլայի եղբոր հետ, ով իսպանացի մասնագետի գործակալի պարտականություններն է կատարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա