«Թեժ ամառ»` գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում ստացեք զանգեր 0 դրամ սակագնով
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ռոումինգում գտնվող Beeline բջջային կապի բաժանորդների համար «Թեժ ամառ» ծառայության մեկնարկի մասին: Այն հնարավորություն է ընձեռում հաճախորդին գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, ցանկացած օպերատորի ցանցում ստանալ զանգեր 0 դրամ սակագնով` խոսակցության առաջին երկու րոպեների ընթացքում: 3-րդ րոպեից սկսած մուտքային զանգի արժեքը հաշվարկվում է 400 դրամ/րոպե սակագնով: Ելքային զանգերը հաշվարկվում են համաձայն համապատասխան սակագնային գոտու:
«Թեժ ամառ» ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային կապի հետվճարային և կանխավճարային համակարգերի բաժանորդները, նախապես ակտիվացնելով ռոումինգ ծառայությունը: «Թեժ ամառ» ծառայությունը կարելի է միացնել հավաքելով *555# վճարովի հրահանգը: Ծառայության գործողության ժամկետը 7 օր է:
Ընկերությունը տեղեկացնում է, որ ծառայության, ինչպես նաև միջազգային ռոումինգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին