Հայաստանում և ԼՂՀ-ում մեկնարկեց «Ֆիզիկա» առարկայի պետական միասնական քննությունը
Այսօր` ժամը 9:30-ին, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում մեկնարկեց «Ֆիզիկա» առարկայի պետական ավարտական և միասնական քննությունը: Հայաստանում քննությունը անցկացնելու համար ձևավորվել է 16 քննական կենտրոն, որից 5-ը` մայրաքաղաքում: Քննությանը մասնակցության համար դիմում-հայտ են ներկայացրել 3392 դիմորդ:
ԵՊՀ-ում ձևավորված քննական կենտրոնում «Ֆիզիկա» առարկայից քննություն պետք է հանձներ 356 դիմորդ, սակայն 25-ը բացակայում էր: ԵՊՀ-ի քննական կենտրոնի ղեկավար Ներսիկ Էլոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննությունը նորմալ է ընթանում, դիմորդներն էլ հանգիստ են: «Պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ երեխաները լիարժեք, հանգիստ հանձնեն իրենց քննությունները: Ի վերջո երեխաները փորձում են իրենց կյանքում առաջին լուրջ քայլը կատարել, իսկ մենք ոչ թե պետք է խանգարենք, այլ օբյեկտիվորեն օժանդակենք»,-նշեց Ն.Էլոյանը:
Նրա խոսքերով` վիճակագրությունը ցույց է տալիս, որ դիմորդները երեք ժամ տևողությամբ քննության 1.5-2 ժամն աշխատում են նորմալ, իսկ դրանից հետո սկսում են աշխուժանալ և այն հարցերը, որ չգիտեն, փորձում են կողքիններից ճշտել: «Արդյունքում` աշխուժություն է տիրում, սկսում են մյուսներին խանգարել, սակայն մենք դա թույլ չենք տալիս»,- նշեց Ն.Էլոյանը:
Հիշեցնենք, որ 2012-13 թթ-ի ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 16 հազար 845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում հայտագրված է 1260 դիմորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան