Այս տարի «Անգլերեն» առարկայի պետական միասնական քննության միջին միավորը 13,2 է
Արդեն հայտնի է հունիսի 15-ին Հայաստանում անցկացված «Անգլերեն» առարկայի պետական միասնական քննության արդյունքների միջին միավորը։ Ինչպես լրագրողներին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, միջին միավորը եղել է 13,2, ինչը, ըստ նրա, նախորդ տարվա համեմատ բավական բարձր միջին միավոր է։
Նրա խոսքերով` 2009 թ-ին անգլերենի քննության միջին միավորը եղել է 13,3, 2011-ին` 9,73: Գ.Մանուկյանը նշեց, որ երկու օրից հայտնի կլինի նաև, թե քանի դիմորդ ինչ միավոր է ստացել և քանիսը չեն հաղթահարել քննության դրական շեմը, բացի այդ կիմանան, թե քանիսն են քննության արդյունքները բողոքարկել։
Հիշեցնենք, որ անգլերենի քննությանը մասնակցելու դիմում-հայտ էին ներկայացրել շուրջ 8173 դիմորդ, սակայն քննությանը մասնակցել էր 7816-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան