ԳԹԿ-ն ոչ հերքում է, ոչ էլ հաստատում միասնական քննությունների թեստերի արտահոսքի վերաբերյալ լուրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պետական միասնական քննությունների, մասնավորապես «Հայոց լեզու և գրականություն» առարկայի թեստերի արտահոսքի վերաբերյալ խոսակցություններին, նշեց, որ ԳԹԿ-ն ոչ կարող է հաստատել, ոչ էլ կարող է հերքել այդ լուրերը:
«Եթե նման փաստեր գոյություն ունեն, ոչ թե պարզապես հայտարարությունների կարգով, ապա փաստերով թող դիմեն համապատասխան մարմինների: Առանց փաստերի , դա կարող է դիտվել որպես զրպարտություն»,- ասաց Գ.Մանուկյանը:
Ըստ նրա՝ քննության ավարտից մեկուկես ժամ հետո ԳԹԿ-ն իր պաշտոնական կայքում տեղադրում է քննական թեստերն իրենց պատասխաններով:
«Եթե դրանից հետո առաջանում են ծածկագրեր, դա կարող է լինել զրպարտություն, կա համապատասխան մարմիններ, ուրեմն պետք է դիմել: Մենք նույնպես շահագրգռված են, քանի որ քննության կազմակերպիչ ենք և չենք ցանկանա, որ որևէ մի դեպք ստվերի քննական այս գործընթացները»,- ընդգծեց Գ.Մանուկյանը՝ հավելելով, որ ԳԹԿ-ն թեստերը պատվիրում է մասնագիտական խմբին կամ մասնագետին, վերջինս էլ ԳԹԿ-ի հետ կնքում է պայմանագիր, որում կա մի կետ, որն արգելում է նախքան քննությունները որևէ մեկին ներկայացնել թեստի բովանդակությունը: «Եթե նա խախտել է պայմանագրի այդ կետը, ապա պետք է ենթարկվի պատասխանատվության»,- ասաց ԳԹԿ մամուլի պատասխանատուն:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են