Ջերարդ. «Ուկրաինայի հավաքականը շատ վտանգավոր է»
Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը խոսել է «Եվրո-2012»-ի Ուկրաինայի հավաքականի հետ այսօր կայանալիք հանդիպման մասին:
«Փորձում եմ ինքս ինձ ստիպել և չմտածել քառորդ եզրափակչի մասին, քանի որ դա հարգալից չէ մրցակցի հանդեպ: Եթե հիմա սկսեմ խոսել քառորդ եզրափակչի մասին, և մեզ չհաջողվի այնտեղ հայտնվել, ապա երբեք ինքս ինձ չեմ ների: Դա կարելի է անել միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջնականապես որոշված է:
Ուկրաինայի հավաքականը շատ վտանգավոր մրցակից է: Մենք դիտել ենք նրանց մասնակցությամբ հանդիպումները: Նրանք խաղադաշտի միջին հատվածում ունեն կատարողական մի շարք ֆուտբոլիստներ: Եվ ոչ միայն այնտեղ, մյուս օղակներում ևս կան հիանալի ֆուտբոլիստներ»,- ասել է Ջերարդը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա