Ս. Ջալալօղլու. «Նախիջևանին տրված կարգավիճակը պետք է վերացվի»
Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն վատաբանել է Նախիջևանի կրթության և մաքսային կառույցները Ադրբեջանի եզակի կառավարման համակարգից պոկելով ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդին հանձնելու նախաձեռնությունը և հայտարարել, թե նման ջանքերը հակասում են Ադրբեջանի ունիտար կառուցվածքին:
«Ազադլիգ» թերթը հայտնում է, որ media forum կայքին տված հարցազրույցում Ջալալօղլուն նշել է, որ «դա շատ վտանգավոր է: Նախիջևանը պետք է կառավարվի այնպես, ինչպես Ադրբեջանի ցանկացած շրջան: Դա անջատողական գործողություն է: Նախիջևանին տրված կարգավիճակը պետք է վերացվի և տարածաշրջանը կառավարվի այնպես, ինչպես Ադրբեջանի մնացած տարածքը», -ասել է Ադրբեջանի գլխավոր դեմոկրատը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան