ԱԺ-ում վերանորոգվում են առանձին սենյակներ
«ԱԺ ՀՅԴ խմբակցության նորանշանակ ղեկավարությունը ձեռնամուխ է եղել իրենց աշխատասենյակների վերանորոգմանը,- գրում է «Ժողովուրդը»:- Այս օրերին հիմնովին վերանորոգվում է Վահան Հովհաննիսյանի նախկին աշխատասենյակը, որը հիմա զբաղեցնում է ՀՅԴ խմբակցության նորընտիր ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերանորոգվելու է նաև Աղվան Վարդանյանի աշխատասենյակը: Հավանաբար, ԱԺ-ում նստելու տեղ չունենալն է պատճառը, որ ՀՅԴ-ական պատգամավորներն այս օրերին չեն գալիս խորհրդարան: Ի դեպ, ՀՅԴ խմբակցության պատգամավորներից միայն «Գրանդ քենդի» ընկերության նախկին տնօրեն Արմեն Բաբայանն է, որ գերադասել է` աշխատասենյակը լինի խմբակցության անդամներից հեռու: Նրա աշխատասենյակը տեղակայված է առաջին հարկում, որի կողքին կրկին Հրանտ Վարդանյանին պատկանող «Մասիս տաբակ» ընկերության նախկին տնօրեն, թիվ 40 ընտրատարածքից պատգամավոր դարձած Մարինե Մարաբյանի աշխատասենյակն է: Փաստորեն, ԱԺ-ում Հրանտ Վարդանյանի ներկայացուցիչներն իրար հետ հավաքվել են մի տեղ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները