«Նիզավիսիմայա գազետա». Առաջին հայացքից կարող է թվալ, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը բլեֆ է արել

«Նիզավիսիմայա գազետա»-ն Փարիզում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև համանախագահների հանդիպման համատեքստում անդրադարձել է ԼՂ հակամարտության բանակցությունների ընթացքին:

«Հունիսի 18-ին Հայաստանն ու Ադրբեջանը սպասում էին Փարիզից լուրերի. Լեռնային ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ` Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Շփման գծում ծայրահեղ լարվածության ֆոնին` բանակցությունները կրկնակի անհրաժեշտություն էին հակամարտող կողմերի համար: Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը լրացուցիչ ինտրիգ հաղորդեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, ըստ որի Փարիզում կողմերին կառաջարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «նոր մոտեցում»:

Քլինթոնի այցը համընկել էր հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող փոխհրաձգությունների հետ: Լարվածությունը չմեղմեց նաև ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիմլորի այցը Հարավային Կովկաս»,-նշված է հոդվածում:

«Բաքուն պաշտոնական մակարդակով խոսեց բանակցությունների անարդյունավետության ու ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին` հիշեցնելով, որ «ադրբեջանցի ժողովրդի համբերությունն անվերջ չէ», իսկ Երևանն ու Ստեփանակերտը հանդես եկան «ագրեսորին իր տեղը դնելու» պատրաստակամության վերաբերյալ հայտարարությամբ, իսկ փորձագիտական մակարդակով խոսվեց իրավիճակից օգտվելու և Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին:

Փոխհրաձգությունների արդյունքում երկու կողմերից 10 հոգի է մահացել: Միևնույն ժամանակ, կողմերից ոչ մեկը պատերազմ չի ցանկանում, սակայն միմյանց զիջել էլ պատրաստ չեն: Գլխավոր հակասությունը, որը փակուղի է մտցնում բանակցությունների գործընթացը, դա ԼՂ կարգավիճակն է: Մնացած բոլոր հարցերում, կարծես թե կողմերը համաձայնության գալիս են: Սակայն, երբ սկսում է խոսք գնալ չճանաչված հանրապետության կարգավիճակի մասին, բանակցությունը վերածվում է խուլի ու կույրի խոսակցության»,- նշված է հոդվածում:

«Բաքուն, ղեկավարվելով միջազգային իրավունքի` տարածքային ամբողջականության սկզբունքով, տեսնում է Ղարաբաղը բացառապես Ադրբեջանի կազմում, իսկ հայկական կողմը հենվելով միջազգային իրավունքի մեկ այլ` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, գտնում է, որ կարգավիճակի հարցը ենթակա չէ քննարկման ու առաջարկում է Ադրբեջանի այլ պահանջների բավարարման սխեմաներ` ԼՂ ինքնիշխանության ճանաչման փոխարեն: Միջնորդներն էլ փորձում են համատեղել այս 2 սկզբունքները, սակայն արդեն որերորդ տարին` ապարդյուն: Այդ իսկ պատճառով Քլինթոնի` «նոր մոտեցման» մասին հայտարարությունը չէր կարող աննկատ մնալ:

Բանակցային գործընթացը, որպես կանոն, անցկացվում է գաղտնի պայմաններում: Քննարկվող հարցերի ու առաջարկների մասին պարզ է դառնում միայն որոշ ժամանակ անց: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը բլեֆ է արել` խոսելով նոր մոտեցման մասին, որն ունակ է վերջ դնել թշնամանքին, քանի որ հայ-ադրբեջանական իրականության պայմաններում ոչ մի ձևաչափի ու տրամաբանության մեջ չի տեղավորվում «տարածքային ամբողջականություն» և «ազգերի ինքնորոշում» սկզբունքների համատեղելիությունը: Մյուս կողմից, պետք է ուշադրություն դարձնել վերջերս Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում անցկացված համաժողովին, որտեղ փորձագիտական մակարդակով հնչեց հակամարտությանը երրորդ ուժի միջամտության անհրաժեշտության մասին կարծիք: Երրորդ կողմ ասելով պետք չէ հասկանալ ԱՄՆ-ին, դա կտրականապես դուր չի գա ոչ Հայաստանին, ոչ էլ նրա ռազմավարական գործընկեր Ռուսաստանին:

Այնուամենայնիվ, Ղարաբաղի հակամարտության դրսից միջամտելու յուրաքանչյուր փորձ տորպեդահարվելու է: Արտաքին ուժերի մուտքը տարածաշրջան առանց բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների համաձայնության կհանգեցնի այնպիսի աղետալի հետևանքների, որ սթափ բանականությամբ օժտված ոչ մի գերտերություն չի համարձակվի նման քայլի դիմել: Այդ իսկ պատճառով մնում է միայն բանակցություններ վարել, թող որ դեռ ապարդյուն: Սակայն Փարիզից հետո, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը գոնե մի փոքր էլ նվազի, ապա կարելի է համարել, որ այն անցել է շատ հաջող»,-նշված է հոդվածում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}