Մ. Հովհաննիսյան. Արցախի վերաբերյալ համացանցում գերազանցում են հայկական ռեսուրսները
«Երբ օտար մարդը լսում է ԼՂ հակամարտության, այս կամ այն միջադեպի մասին, նա փորձում է գտնել այդ խնդրի արմատները և այդ արմատներին ծանոթանալու համար նա փնտրում է այնպիսի ռեսուրս, որտեղ խնդիրը ներկայացված է գիտական կամ գիտահանրամատչելի ձևով»,- այսօր անդրադառնալով համացանցային տիրույթում իրականացվող քարոզչությանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար, Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու Մհեր Հովհաննիսյանը:
Այնուհետև, անդրադառնալով հայ-ադրբեջանական համացանցային մրցավազքին բանախոսը նշեց. «Համացանցի փնտրող համակարգերում «Ղարաբաղ» կամ «Ղարաբաղյան հակամարտություն» արտահայտությունները փնտրելով, եթե 4-5 տարի առաջ մենք կտեսնեինք, որ բավականին մեծ թվով ադրբեջանական ռեսուրսներ են ի հայտ գալիս, ապա այսօր վստահորեն պետք է նշել, որ գերազանցում են հայկական ռեսուրսները ոչ միայն հայկական ինտերնետային տիրույթում, այլև առհասարակ համացանցի տարբեր տիրույթներում»:
Մ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վերջին 5 ամիսների ընթացքում կենտրոնը ստեղծել է 8 համացանցային կայքեր, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության, հայոց սփյուռքի, հայոց պատմության, հայ մշակույթի, հնագիտության, կրոնի, լեզվի խնդիրներին և արցախյան հակամարտությանը:
Նա այսպիսի ռեսուրսների ստեղծման անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ դրանք պետք է դառնան համացանցում ցանկացած կայքի և օգտատերի համար ինֆորմացիոն աղբյուր:
Խոսելով Ադրբեջանի ծավալած հակահայկական քարոզչության մասին` նա նշեց, որ ադրբեջանական` առաջին հայացքից լուրջ թվացող ու լուրջ գրականության ցանկ ունեցող աշխատանքները հիմնվում են ոչ իրական փաստերի վրա: Հեղինակները վերցնում են որևէ աղբյուրից մի հատված, որի միջոցով, այն կտրելով համատեքստից, արտացոլում են այլ պատկեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին