Kaspersky ծառայություններ Orange Ինտերնետի բաժանորդերի համար
Այսուհետ Orange Ինտերնետ «Հիմա»-ի, «Ֆլայբոքս»ի և MyFi-ի բաժանորդները կարող են ձեռք բերել անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարներից մեկի` Kaspersky ընկերության Kaspersky Anti-Virus 2012 լավագույն հակավիրուսային ծրագիրը կամ Kaspersky Internet Security 2012 ծրագիրն առանց խանութ այցելելու անհրաժեշտության` անմիջապես իրենց համակարգչից:
Ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, Kaspersky ընկերության այս առաջատար ծառայությունները թույլ կտան պաշտպանել համակարգիչը ինտերնետում առկա բազմաթիվ վտանգավոր նյութերից, իսկ Kaspersky Internet Security 2012 ծրագիրը հնարավորություն կտա ծնողներին առավելագույնս պաշտպանել իրենց երեխաներին ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից:
Kaspersky Anti-Virus ծրագրի ակտիվացման կոդը ստանալու համար պարզապես անհրաժեշտ է 135 կարճ համարին ուղարկել KAV բանալի բառը, իսկ Kaspersky Internet Security ծրագրի ակտիվացման անհրաժեշտ կոդը ստանալու համար` KIS բանալի բառը` համապատասխանաբար վճարելով ամսական 1500 կամ 2000 դրամ:
Ծրագիրն անհրաժեշտ է ակտիվացնել միայն մեկ անգամ, և այն կշարունակի գործել` ամեն ամիս բաժանորդի հաշվից գանձելով համապատասխան ամսավճար: Ծրագիրն ապապակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել STOP բանալի բառը 135 կարճ համարին կամ այցելել Իմ Orange էջը: Ծրագիրը կշարունակի գործել և կապպակտիվանա միայն հաջորդող ամսվա 1-ին:
Kaspersky լաբորատորիայի հետ համագործակցությունը Orange-ը մեկնարկել էր դեռ 2011թ. սեպտեմբերին, իսկ այժմ ընկերությունն անում է ևս մեկ քայլ` բաժանորդներին այս ծառայություններից օգտվելու ավելի մեծ հարմարավետություն ընձեռելու առումով:
Ավելին իմանալու համար` http://orangearmenia.am/internet/services/kav/:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին