Պուտինն ու Օբաման Իրանի հետ կառուցողական համագործակցության կոչ են արել
ՌԴ նախագահ Վ.Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բ.Օբաման Իրանի հետ կառուցողական համագործակցության կոչ են արել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Մեքսիկայում «G20»-ի գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշել են, որ Իրանը պետք է կատարի իր պարտավորությունները և Միջուկային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության միջոցով լուծի առկա վիճահարույց խնդիրները:
Նկատենք, որ Պուտինի և Օբամայի հայտարարությունը հնչել է Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև Մոսկվայում կայացած հանդիպումից անմիջապես հետո:
Մոսկվայում ընթացող Իրանի և «5+1 խմբի» բանակցություններն այսօր ևս կշարունակվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա