Հարցազրույցներ 19:44 19/06/2012

«Մեզ բավարար չի էլ եղել մասնակի մասնակցությունը ու դրա դիմաց «պռավալների» ամբողջական պատասխանատվությունը»

Հեղինակ` Լիա Խոջոյան

Panorama.am-ի զրուցակից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ներկայացրեց այն փաստարկները, որոնց համադրումը ենթադրել է տալիս, որ ԱԺ վաղվա արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցությունը դեմ կքվեարկի կառավարության գործունեության ներկայացվելիք ծրագրին:

-Պարոն Ուրիխանյան, այսօր որոշո՞ւմ եք կայացրել դեմ քվեարկել վաղը ներկայացվելիք Կառավարության գործունեության ծրագրին:
-Ըստ էության որոշում չենք կայացրել, այլ հնչեցրել ենք կոնկրետ խնդիրներ և եզրակացությունն, ըստ իս, բոլորի մոտ արդեն հասունացել է:

-Այլ կերպ ասած` ինչպես գրում են ԶԼՄ-ները` վաղը ԲՀԿ-ն դեմ կքվեարկի, որովհետև դժվար թե մեկ օրում Ձեր հնչեցրած խնդիրները լուծում ստանան:
-Դա ձեր եզրակացությունն էր:

-Լավ, պարոն Ուրիխանյան, այդ դեպքում խնդրում եմ ներկայացրեց, թե ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս ծրագրում:
-Առաջնայինն այն է, ինչի մասին մենք քանիցս խոսել ենք` վերապահումներ ունենք իրատեսականության հետ և այն կաբինետի, որը պետք է այն իրականացնի: 14.8 տոկոսի հասնող տնտեսական անկման քաղաքականություն վարած կառավարությունը, հատկապես կառավարության ղեկավարը վերանշանակվել է, ինչի հետ կապված եզրակացությունները թողնում եմ ընթերցողներին:
Հաջորդիվ. այն ռիսկերը, որ բերված են ծրագրի վերջում վերափոխում եմ ժողովրդական խոսքի ու ստացվում է` «եթե այսպես լինի, ապա ծրագիրը չի իրականացվի», այսինքն` բերված են այնպիսի ռիսկեր, որ միանշանակ հենց այդպես էլ լինելու է. խոսքը վերաբերում է դոլարի փոխարժեքին, գունավոր մետաղներին, տրանսֆերտներին, արտաքին ազդեցությանը և այլն: Ասել է թե` ամբողջ այդ ծրագիրը որևէ բան նշանակել չի կարող, քանի որ վերջում կառավարությունն ասում է, որ եթե եղավ այսպես ( իսկ այդպես լինելու է և սա բացառապես բոլոր փորձագետների գնահատականն է): Եվ եթե դա այդպես է, ապա այդ ծրագիրը առ ոչինչ է հենց այսօր, ամենասկզբից:

Կոնկրետացնեմ. Կրթություն, արտաքին քաղաքականություն, տնտեսության զարգացում, երիտասարդական քաղաքականություն, էներգետիկ անվտանգություն` բոլոր ոլորտները, որոնց հետ կապված մենք խնդիրներ ենք տեսնում թվարկելը նույնիսկ անիմաստ է: Վաղը այս ամենի հետ կապված խմբակցության անդամները հանդես կգան ելույթներով… Գիտեք ինչ կա՞, միգուցե և վաղվա բացատրությունները տեսականորեն և պատասխանները ինչ-որ ազդեցություն ունենան մեր եզրակացության վրա: Բայց ինչպես հենց Դուք ասացիք` տեսականորեն սա կարելի է ենթադրել, բայց գործնականում….

-Ծրագիրը ներկայացնելիս նշվում էր, որ այն կապահովի տարեկան 5-7 տոկոս տնտեսական աճ, աղքատության ցուցանիշների նվազում և այլն: Այս ամենին, փաստորեն, չեք հավատում:
-Եվ սա ասում է այն կառավարությունը, որը նմանատիպ ծրագիր էր ներկայացրել … Գիտեք, որ կարդում ես ծրագիրը, այնպիսի պահեր կան, երբ թվում է, որ նախորդ ծրագրից որոշ բաներ «copy-paste» են արվել, այդպիսի հատվածներ կան: Ինչևէ, տնտեսական աճի մասին ասում է այն կառավարությունը, որը 15 տոկոսի հասնող տնտեսական անկո՞ւմ է ապահովել մեր երկրի համար: Ինչպե՞ս հավատաս:

-Այդ դեպքում գնահատեք, խնդրում եմ, նախորդ կառավարության գործունեության ծրագիրը, որտեղ ԲՀԿ-ն ուներ նախարարական պորտֆելներ:
-Տեղի է ունեցել տնտեսական անկում և ոչ թե աճ: Իսկ ԲՀԿ-ն կառավարության մաս էր շա~տ փոքր պատասխանատվության տիրույթում, որովհետև եթե վերցնենք կառավարության մաս կազմող գերատեսչությունները և եթե հաշվենք քանի նախարարություն կար, այսպես ասենք, «Բարգավաճ Հայաստանի» ենթակայության տակ, ընդ որում հաշվի առնելով, որ մեկ նախարար ունենալ ու սրան զուգահեռ բազմաթիվ այլ կուսակցական պատկանելիություն ունեցող տեղակալներ և այլն, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ն ամբողջությամբ չէր ստանձնել պատասխանատվությունը… Մի խոսքով` նախարարություններ կան, որ ԲՀԿ-ական նախարար ունենալով փայլուն արդյունք են ցույց տվել….

-Օրինակ ո՞րը:
- Այդ հարցը կարող եք տալ վարչապետին, ով երեկ այդ մասին խոսում էր… Օրինակ` Սպորտի և երիտասարդության նախարարությունը :

-Բայց Ձեր նշած նախարարությունը առանցքային չէ:
-Առանցքային էր քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչների մասնակցությունը մի քանի անգամ գերակշռող մասով և այսքանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է (հավանաբար` խոսքը ՀՀԿ-ական փոխնախարարների մասին է -Լ.Խ.): Մի փոքր էլ չակերտներն ու փակագծերը բացելով ասեմ` անշուշտ մեզ բավարար չի էլ եղել մասնակի, փոքրիկ այս մասնակցությունը ու դրա հետ մեկտեղ կիսել ամբողջական պատասխանատվությունը «պռավալների» համար:

-Պարոն Ուրիխանյան, իսկ չունեք այնպիսի մտայնություն, որ վաղը Ձեզ կմեղադրեն նրանում, որ դեմ եք կառավարության ծրագրին, քանի որ ԲՀԿ-ն այս կառավարման ձևավորմանը մաս չկազմեց:
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ է եղել և դրա համար էլ հրաժարվել է նախարարական պորտֆելներից և սա ոչ թե մեղադրանք է, այլ ուղղակի կապ մեր որոշումների ու քայլերի: Մենք դեմ ենք եղել, անհամաձայնություն ենք ունեցել և դրա համար էլ հրաժարվել ենք համատեղ կառավարման մեջ մտնել:
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}