Փակ շուկայի ճակատագրով զբաղվող կա. Վարչապետն է վստահեցրել խորհրդարանին
Այս պահի դրությամբ շինարարությունը «Փակ շուկայի» տարածքում շինարարությունը դադարեցված է, արգելված է որևէ շինարարություն իրականացնելը մինչև էսքիզները պատրաստ լինեն: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` Փակ շուկայի ճակատագրին վերաբերող հարցին:
Փաշինյանը նկատեց նաև, որ պատմական հուշարձանների վերականգնման մասին հարցը կառավարության ծրագրում տեղ չի գտել: Վարչապետն ի պատասխան ասաց, որ կառավարության ծրագրի 33-րդ էջում «հստակ ձևակերպված է»` «Երևանին վերադարձնել քաղաքի ճարտարապետական տեքսը` օրենքով բացառելով Երևանի կենտրոնում մայրաքաղաքային պատմությանն ու նկարագրին անհարիր կառուցապատումը»:
Վարչապետը բացատրեց, որ տարբեր հասարակական կազմակերպությունների ու ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը ղեկավարում է քաղաքաշինության փոխնախարարը: Հանձնաժողովը կմշակի օրենքի նախագիծ:
«Գաղտնիք չէ, որ կան ճարտարապետական լուծումներ, որոնց շուրջ հասարակության մեջ չի լինում համաձայնություն` դա վերաբերում է ինչպես ամառային կինոթատրոնին, Ծածկած շուկային և այլ շինություններին: Բայց մենք ուզում ենք երաշխավորել, որ որոշումների ընդունումը լինելու է թափանցիկ, հանրությունը հնարավորություն է ունենալու մասնակցել այդ որոշումներևի կայացմանը», -հայտարարեց վարչապետը:
Ինչ վերաբերում է Փակ շուկայի ճակատագրին, ապա այդ հանձնաժողովը կզբաղվի նաև այդ հարցով: «Մինչև օրենքի ընդունումը մենք ապահովելու ենք, որպեսզի քննարկումները լինեն հրապարակային», -հավելեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում