Ի վերջո, ո՞րն է «համարժեք պատասխանը»

Հեղինակ` Արմեն Մինասյան

Հայ-ադրբեջանական շփման գծում հանգիստ չէ: Հունիսի սկզբի ինտենսիվությունն, իհարկե, չկա, բայց վերջին օրերի ամփոփագրերն էլ առանձնակի խաղաղասիրությամբ աչքի չեն ընկնում: Նկատելի է, որ հակամարտությունն աստիճանաբար տրանսֆորմացվում է, և այդ անցման ընթացքում համապատասխան գերատեսչություններն անելիքների և դրանք արդյունավետ դարձնելու լուրջ որոնումների մեջ են:

Որոնումներն անպտուղ կլինեն, եթե դրանց մասնակից չդառնա հասարակությունը, հատկապես հասարակության ակտիվ շերտը: Այս հարցում, անշուշտ, առանձին կարևորություն ունի ինտելեկտուալ շերտի ներգրավվածությունը: Ի վերջո, այն ամենն, ինչ տեղի է ունենում շփման գծում և առհասարակ հակամարտության շուրջ, ավելի շատ առնչվում է ոչ այնքան ֆիզիկական դիմակայությանը, որքան հոգեբանական կողմին: Եվ շատ կարևոր է, թե գործողություններն ու տեղեկատվությունն ինչպես են ընկալվում հասարակության կողմից:

Հասարակությունը, որպես ամբողջություն, ցանկացած փաստ, իրողություն, գործողություն ընկալում է արդյունքները հաշվի առնելով: Եվ որպեսզի հասկանանք, թե ինչն է արդյունք հասարակության համար, նախ հասարակությունից պետք է հարցնենք:

Գաղտնիք չէ, որ շփման գծում էսկալացիային զուգահեռ (հատկապես հայկական կողմից կորուստներ ունենալու դեպքում) պրոգրեսիվ աճում են «համարժեք պատասխան» տալու պահանջները: Ըստ որում` դրանք արտահայտվում են փորձագիտական շրջանակների շուրթերով, իսկ պահանջի հասցեատերերը համապատասխան պատրաստակամություն են հայտնում (երբեմն էլ արդյունքների մասին կցկտուր կամ ամբողջական տեղեկատվություն տալիս): Բայց այս ամենի մեջ այդպես էլ անհասկանալի է մնում, թե ո՞րն է «համարժեք պատասխանը»:

Մեր կայքում Արմեն Սարգսյանն արդեն իսկ բարձրացրել է հարցը ` ցույց տալով այս մոտեցման որոշ բացթողումները կամ թերիները: Նրա հիմնական հարցադրումն այն է, թե ի՞նչ չափանիշներով է որոշվում համարժեքությունը և որ հարթությունում: Դավիթ Ջամալյանը Panorama.am-ին տված հարցազրույցում փորձել է այս հարցի պատասխանը տալ` սահմանելով «համարժեք պատասխան» ասվածը և հիմնավորելով դրա անհրաժեշտությունն ու դրսևորման ձևերը: Միանգամից նշեմ, որ երկու դեպքում էլ ասվածի մեծ մասի հետ համամիտ լինելով հանդերձ` կարծում եմ, խնդիրը հետագա քննարկման ու լուծումների կարիք ունի:

Դավիթ Ջամալյանի խոսքով, ստեղծված իրավիճակում հայկական կողմի «միակ հնարավոր արձագանքը համարժեք պատասխանն է»: Այն, որ հայկական կողմը պետք է պատասխանի, այն էլ համարժեք, որևէ կասկած չկա: Իսկ ո՞րն է այն: «Համարժեք պատասխանը» տվյալ դեպքում թշնամուն զսպելու միակ հնարավոր և արդյունավետ մեխանիզմն է՝ զուտ ռազմական և քաղաքական-քարոզչական նպատակներ ենթադրող միջոցառումների ամբողջություն, բազմակողմանի մարտավարություն, որն իրենից ներկայացնելու է հրադադարի պայմաններում մեր երկիրը պաշտպանվելու իրավունքի իրացում»,- գրեթե գիտական սահմանում է տալիս պարոն Ջամալյանն ու մանրամասնում, թե առանձին ուղղություններն ինչ կոնկրետ գործողություններ են ենթադրում:

Պարոն Ջամալյանի թվարկած գործողությունների անհրաժեշտությունն առաջին հայացքից կասկածի տեղիք չի տալիս: Անկասկած է նաև, որ այդ բոլոր գործողություններն իրականացնելու ներուժ և մեխանիզմներ Հայաստանն ունի: Բայց մի հարց, այդուհանդերձ, մնում է բաց: «Համարժեք պատասխան»-ի կիրառության արդյունքն ու արդյունավետությունը ինչպե՞ս և ո՞ր հարթությունում է չափվում: Բանն այն է, որ ինչպես նշեցինք, հասարակության համար (իր անվտանգության հարցում վստահ լինելու առումով) կարևորն արդյունքն է, այլ ոչ` «իմպուլսիվ վրեժխնդրության» բավարարումը: Այսինքն` պատասխանի բնույթն ու արդյունավետությունը որոշելու համար, նախ պետք է որոշենք` ո՞րն է խնդիրը, իսկ խնդիրը հասկանալու համար` ո՞րն է չափելի, շոշափելի (եթե կուզեք` լեգիտիմ) արդյունքը:

Թեև խորը ուսումնասիրություններ չկան, այնուամենայնիվ, կարելի է պնդել, որ շփման գծում ինտենսիվության աճի հետ կապված մեր հասարակության կարևորագույն մտահոգությունը գրանցվող կորուստներն են: Իսկապես, հրադադարից ի վեր շփման գծի անդորրն ինքնին անհանգստացնող չի եղել (թեև հրադադարի ռեժիմի խախտում եղել է մշտապես), սակայն վերջին 2-3 տարիներին այդ հարցը խիստ հուզում է հանրությանը, քանի որ մարդկային կորուստները հաճախակի են դարձել: Արդեն այն վիճակում ենք, որ յուրաքանաչյուր առանձին միջադեպ լուրջ անհանգստության տեղիք է տալիս: Ըստ այդմ` կարելի է ձևակերպել, որ պատկան մարմինների կողմից յուրաքանչյուր գործողության արդյունավետությունը կարելի է կոնկրետ ինդիկատորով չափել` որքանո՞վ են նվազել մարդկային կորուստները:

Այս արդյունքից բխում է կոնկրետ խնդիր` ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք նվազագույնի կհասցնեն կորուստները շփման գծում: Այս կոնկրետ խնդիրն իր հերթին կարելի է մասնատել ու առանձնացնել բազմաթիվ այլ ավելի փոքր խնդիրների, որոնցից յուրաքանչյուրի լուծումն իր նպաստն է բերելու գլխավոր խնդրի լուծման հարցում: Այդ փոքր խնդիրների լուծումներ ենթադրող գործողությունների ամբողջություն էլ արդեն կարելի է սահմանել որպես «համարժեք պատասխան»:
Որպեսզի ասվածը առարկայական դառնա, փորձենք մեկ-երկու խնդիր ձևակերպել ու առանձնացնել դրանց լուծումները:

Ակնհայտ է, որ անկախ հակառակորդի ակտիվությունից ու պահվածքից սահմանում մարդկային կորուստների թիվը կարելի է նվազեցնել միակողմանի գործողություններով: Դրանց թվում, օրինակ, կարող է լինել մարտական հերթապահության էլ ավելի արդյունավետ կազմակերպումն ու իրականացումը, մարտական հենակետերի ու առհասարակ շփման գծի ողջ երկայնքի տեխնիկական վերազինումը: Ես ռազմական փորձագետ չեմ, բայց ենթադրում եմ, որ կարելի է, օրինակ, հենակետերը զինել տեսախցիկներով ու տեսադիտարկում (видеонаблюдение) իրականացնել (եթե ընտրական տեղամասերը կարող ենք, ենթադրում եմ` կարող ենք նաև շփման գիծը վիդեոֆիկացնել): Կամ, ենթադրենք, գնալ ԽՍՀՄ ճանապարհով` առաջնային գծի երկայնքով խիտ փշալարե սահմանազատում իրականացնել, դեռ մի բան էլ ավելի` փշալարի ցանցը պահել մահացու լարման տակ ու հանգիստ սպասել թշնամու դիվերսանտներին:

Ես մասնագետ չեմ և գուցե առաջարկս միանգամայն անտեղին է: Բայց փաստն այն է, որ փորձագիտական միտքն այսօր պետք է խոսի կոնկրետ հարցերի ու կոնկրետ լուծումների մասին, որոնց հավանություն կտա նաև հասարակությունը:

Ինչ վերաբերում է խնդիրների այն խմբին, որը կախված է երկկողմանի վարքագծից, ապա այստեղ, կարծում եմ, ավելի խորը ուսումնասիրությունների և նուրբ գործողությունների կարիք կա:
Իսկապես, մեր անհանգստությունը մեծմասամբ կապված է թշնամու ագրեսիվության հետ: Կարելի է անվերջ խոսել, թե ինչ նպատակներ է հետապնդում Բաքուն, բայց փաստը մեկն է. Ադրբեջանը շփման գծում որդեգրել է կառավարելի լարվածություն ապահովելու մարտավարություն և այսուհետ էլ փորձելու է մարդկային կորուստներ պատճառել հայկական կողմին (հավանաբար` գիտակցելով, թե դրանք հանրային ինչ անհանգստություն են առաջ բերում մեր երկրի ներսում): Հետևաբար, մեր խնդիրը ոչ թե Ադրբեջանին համարժեք քանակական կորուստներ ապահովելն է (թեկուզ` մեկին տասը հարաբերակցությամբ), այլ այն, թե ինչպես կանխենք հակառակորդի գործողությունները և ստիպենք` հրաժարվի նման գործելակերպից:

Այն, որ մարդկային կորուստները և հատկապես դրանց քանակը պաշտոնական Բաքվին չեն մտահոգում (կամ մտահոգում են ոչ այնքան, որքան Երևանին կամ Ստեփանակերտին), կարծես, տեսանելի է: Մի կողմից, այնտեղ զինվորների դիակները փորձում են լեգալացնել ու վերագրել ոչ մարտական իրավիճակներին, իսկ այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, պարզապես հռչակում են ազգի հերոս ու հարցը փակվում է: Համենայն դեպս, տեղեկատվական դաշտը վկայում է, որ ադրբեջանական հասարակությունը մեծմասամբ բանակի կորուստների թեմայով անհանգստություն չի ցուցաբերում: Ուստի` այդ ուղղությամբ աշխատանքը էֆեկտիվ որակվել չի կարող: Այսինքն` հոգեբանական առումով դրանք արդյունավետ են (գոնե Հայաստանում հասկանում ենք, որ բանակն ի զորու է ոչ միայն համարժեք գործողությունների, այլև` ավելիին), բայց իրավիճակը կառավարելու և վերը շարադրված խնդիրը լուծելու առումով` ոչ:

Հետևաբար` հարց է ծագում՝ ի՞նչ անել: Բնականաբար, անելանելի իրավիճակներ չկան, պարզապես պետք է էլ ավելի ակտիվ որոնել: Որոնումներն առաջարկում եմ սկսել նրանից, թե ինչը կարող է ստիպել պաշտոնական Բաքվին ավելի զուսպ դառնալ, ստիպել մտածել արկածախնդրության հետևանքների մասին: Ինչպես տեսանք, մարդկային կորուստները որպես ճնշման գործիք Բաքվի դեպքում անօգուտ են: Իսկ ի՞նչ խոցելի տեղեր ունի Ադրբեջանը, ավելի ճիշտ՝ Ադրբեջանում իշխող ռեժիմը (ի վերջո որոշումները կայացնում է իշխանությունը):

Վերլուծությունը վկայում է, որ Իլհամ Ալիևը երկու հիմնական շահ ունի` փողը և իշխանության պահպանումը: Ահա այն թիրախները, որոնց պետք է ուղղված լինեն համարժեք գործողությունները: Իսկ թե ինչպես, ինչ մեխանիզմներով և մեթոդներով, սա առանձին քննարկման թեմա է:

Ի դեպ, ոչինչ չի խանգարում, որ համարժեք գործողություններին զուգահեռ, ձեռքի հետ համապատասխան պատժիչ գործողությունների միջոցով բավարարվի նաև վրեժխնդրության ծարավը: Սա, կարծում եմ, անհրաժեշտ պայման է, բայց առկա մարտահրավերներին դիմակայելու համար բավարար չէ: Պատժիչ գործողությունը դեռևս համարժեք գործողությունը չէ: Համարժեքությունը միանգամայն այլ տեղ է:

 

P.S. Նյութը նախատեսված չէ այլ լեզուներով թարգմանության համար:


*Հոդվածում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել  Panorama.am-ի կարծիքի հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}