«ԲՀԿ-ն կիսահղի վիճակում է». Կարապետ Ռուբինյան
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է. «ԲՀԿ-ն կիսահղի վիճակում է»:
«Պարոն Ռուբինյանի այս տպավորությունը նրանից է, որ թեև «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ ընդդիմություն է, այնուհանդերձ, նախարարական պորտֆել ունի, և որքան էլ բացատրություններ հնչեն, թե սպորտը քաղաքականության հետ կապ չունի, ԲՀԿ-ն նաև չորս խորհրդարանական հանձնաժողովներում ունի նախագահներ, փոխնախարարներ, մարզպետներ:
Ավելին, մեր զրուցակիցը բավականին վիճելի է համարում պնդումը, որ սպորտը քաղաքականության հետ կապ չունի, քանի որ այդ դեպքում կարելի է ասել նաև, որ գյուղատնտեսությունն ու առողջապահությունն էլ քաղաքականության հետ կապ չունեն, ու հիշելով ընտրությունների շրջանում տարածված հումորը, որ «Հանրապետական» հիվանդանոց կա, իսկ «Բարգավաճ» հիվանդանոց չկա, այս ամենին հումորով է վերաբերվում»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները