Շառլ Ազնավուրը հանդիպել է շանհայաբնակ հայության հետ
Շանհայում կայացել է մեծ միջազգային ճանաչում ունեցող բարեգործական հեղինակավոր գալա համերգ, որին մասնակցելու նպատակով Չինաստան էր հրավիրվել Շառլ Ազնավուրը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հունիսի 19-ին Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է Ազնավուրի հանդիպումը շանհայաբնակ հայության հետ: Դեսպան Արմեն Սարգսյանը հյուրին ներկայացրել է հավաքին ժամանած շուրջ 20 երիտասարդ հայերի, որոնք տարաբնույթ հարցեր ուղղեցին իրենց մեծանուն հայրենակցին:
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը խոսել է Հայաստանի, հայապահպանման հարցերի մասին` կարևորելով երիտասարդության դերը մեր երկրի կայացման և զարգացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները