Բենզեմա. «Իսպանացիները ֆավորիտ են»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման Շվեդիայի ընտրանուց 0:2 հաշվով կրած պարտությունից հետո չի թաքցրել անհանգստությունը, որ դեռ չի կարողանում աչքի ընկնել Եվրոպայի առաջնությունում:
«Ուրախ ենք, որ դուրս եկանք խմբից, սակայն շվեդների հետ չխաղացինք այնպես, ինչպես ուզում էինք,- «Ռեալի» հարձակվողի խոսքերը մեջբերել է AS-ը:- Շատ դժվար էր կոտրել մրցակցի պաշտպանությունը, ընդամենը մի քանի հաջող կոմբինացիա խաղարկեցինք: Ինձ անհանգստացնում է, որ չեմ կարողանում գոլ խփել, մինչդեռ շատ եմ դրան ձգտում: Քառորդ եզրափակչում ամեն ինչ այլ կերպ կլինի: Իսպանացիները մեզ ավելի մեծ տարածություն կտան: Նրանք մեզ հետ մրցակցությունում ֆավորիտներ են»:
Հիշեցնենք, որ իսպանացիներն ու ֆրանսիացիները կհանդիպեն հունիսի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա