Բերտ վան Մարվեյկի ապագայի հարցը կորոշվի մինչև հուլիսի 6-ը
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը մինչև հուլիսի 6-ը երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի ղեկավարության հետ կքննարկի իր ապագայի հետ կապված մի շարք հարցեր:
Մասնագետի պայմանագրի ժամկետը կլրանա 2016 թ., սակայն «Եվրո-2012»-ում այդ թիմի ցուցադրած անատամ ելույթները դժգոհության մեծ ալիք են բարձրացրել: 3 խաղում 3 պարտություն կրած Հոլանդիայի հավաքականի անհաջողության մեջ շատերը, բնականաբար, մեղադրում են գլխավոր մարզչին, և շատ հնարավոր է, որ նրա պայմանագիրը վաղաժամ դադարեցվի:
Իրենց հերթին` ակումբի որոշ խաղացողներ, մասնավորաբար` կիսապաշտպաններ Ուեսլի Սնեյդերն ու Ռաֆայել վան դեր Վարտը, հանդես են եկել այն խնդրանքով, որպեսզի Մարվեյկը շարունակի գլխավորել ազգային հավաքականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա