Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց GALAXY S 3 սմարթֆոնի վաճառքը
Orange և Samsung ընկերություններն այսօր ներկայացրեցին GALAXY S-ի երրորդ սերնդի մոդելը` GALAXY S 3 սմարթֆոնը: Ներկայացվող սմաթֆոնը ճանաչում է օգտագործողի ձայնը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես և հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը:
Samsung GALAXY S 3–ի 4.8 դյույմանոց HD Super AMOLED էկրանը տալիս է գերազանց պատկեր: 8MP հզորությամբ տեսախցիկը և 1.9 MP ճակատային տեսախցիկը սպառողին առաջարկում են բազմաթիվ հնարավորություններ, ինչպես նաև դեմքի ճանաչման և ամենահաջողված նկարի ընտրության ֆունկցիան:
Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը նշեց, որ սմարթֆոնի կարգախոսն է` «ստեղծված է մարդկանց համար՝ ոգեշնչված բնությունից»: Նրա խոսքերով՝ սմարթֆոնն ունի գերազանց արտաքին տեսք, պարունակում է բազմաթիվ նորարարություններ: Ա.Շահբազյանը նշեց, որ Samsung ընկերությունը հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը՝ սմարթֆոնում ներդրել է համակարգ, որը հնարավարություն է տալիս հայատառ հաղորդագրություններ ուղարկել և ստանալ:
Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան իր հերթին նշեց, որ երկու ընկերությունների համար կարևոր օր է, պաշտոնապես մեկնարկում է GALAXY S 3–ի վաճառքը Հայաստանում. «Այս մեկնարկով տոնում ենք նաև երկու ընկերությունների համագործակցությունը»,- ասաց նա:
Բրունո Դյութուան տեղեկացրեց, որ սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 350 հազար դրամով, սակայն Orange-ի սակագնային փաթեթներից որևէ մեկին` պանտերա, թիթեռ, դելֆին, բաժանորդագրվելու դեպքում հեռախոսը կարող են գնել՝ սկսած 215 հազար դրամից: Բացի այդ, նա նշեց, որ պանտերա ծառայությունների փաթեթի բաժանորդները կստանան ամսական 1GB անվճար ինտերնետ` իրենց փաթեթով հանդերձ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին