Հայ Դատի հանձնախումբն Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու նոր քայլ է ձեռնարկել
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրականացվող ագրեսիան դատապարտելու նոր քայլ է ձեռնարկել՝ կազմակերպությունը կոչ է անում էլեկտրոնային նամակներ հղել սենատորներին և կոնգրեսականներին:
Ստորև ներկայացված է նամակի տեքստը, որում շարադրված են դրա մանրամասները. «Հունիսի 4-ին երկուշաբթի օրն առավոտյան, Կովկաս` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցից մի քանի ժամ առաջ, Ադրբեջանը ամոթալի հարձակում ձեռնարկեց Հայաստանի Տավուշի մարզի վրա՝ սպանելով 3 հայ զինվորների` հրահրելով պոտենցիալ տարածաշրջանային պատերազմ, որ կարող էր ներառել նաև ՆԱՏՕ-ն և հետ մղել խաղաղ, բանակցային կարգավորումը: Հաջորդ 2 օրերի ընթացքում ևս մի քանի հարձակումները հանգեցրեցին ևս 6 մահվան` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններին:
Ժամանակն է, որպեսզի Ամերիկան և միջազգային հանրության մնացյալ հատվածը սաստեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, երբ նա բացեիբաց սպառնում է վերսկսել պատերազմը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը իր նամակում նաև ընդգծում է, որ «Պատերազմի վտանգների գինը չափազանց բարձր է մեզ համար՝ Ալիևի սպառնալիքները մոռանալու և այն վտանգը արհամարհելու համար, որը նա ներկայացնում է տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում